Մամուլ - Վարչապետը մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին. armtimes.com

Այսօր՝ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է նաեւ ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն: Նա քվեարկության էր եկել կնոջ ուղեկցությամբ:

 

Նշվում է, որ վարչապետը քվեարկել է թիվ 4/53 ընտրական տեղամասում: տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները քվեարկությունից առաջ վարդեր նվիրեցին Կարեն Կարապետյանի կնորջը:

 

Մայրաքաղաքում այսօր մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

 

Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

«Ելք» դաշինքի գլխավորում է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կրկին պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը:

 

Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում եւ այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն է նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ