Մամուլ - «Ապրիլյան պատերազմին 55 օր գնացել՝ մնացել եմ ընդեղ». Գեներալ Մանվել

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը (գեներալ Մանվել) այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ ոքի դուր չի գալիս, երբ ընտրությունների ժամանակ մարդկանց ստիպում կամ սպառնում են քվեարկել իրենց օգտին։

 

«Բայց դե, նայած՝ ում խելքն ինչքան ա հասնում, թե ինչ ձևով կարելի է մարդկանց… մեկը կարող է գնալ՝ խնդրել, մեկը՝ երգել, համենայնդեպս, դա լավ բան չէ»,- ասաց նա։

 

Հարցին՝ ի՞նչ է արել նախորդ 5 տարվա ընթացքում, երբ եղել է ԱԺ պատգամավոր, նա այսպես պատասխանեց. «Ուրեմն՝ դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քո կլասի մասին, եթե դու չես իմանում, որ ես ինչ եմ արել։ Ապրիլյան պատերազմին 55 օր գնացել՝ մնացել եմ ընդեղ»։

 

Լրագրողի դիտարկմանը, թե՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնե՞լը նկատի ունի, նա այսպես արձագանքեց. «Դե կայնի՝ ասեմ. Կամավորականների մասին օրենքը, որ պետք է վերցնես, կարդաս ու դրա զորությունը տենաս։ Կարող ա՝ մարդիկ 50 տարի գնային, բայց դրա մեկ տոկոսը չկարենային անեին։ Էսօր հայոց պատմության մեջ առաջին անգամ հայ մարդը՝ որպես կամավորական, օրենսդրորեն ճանաչվավ: Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել: Սաղ վախտ հայ ազգը հելել-կանգնել, ինքնուրույն ամեն պատերազմի աջակցել էր, կամավորականություն չէր ճանաչվել: Պետականորեն, օրենսդրորեն ճանաչվել է»։

 

Նա նաև նշեց, որ օրը սկսել է շնորհավորանքներով. «Հերթով զանգում-շնորհավորում են այսօրվա առթիվ»։

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ