Կրթություն - Ես միշտ մեր ուսանողներին ասում եմ, որ լինեն պահանջատեր. Անահիտ Հարությունյան

«Օտարերկրյա ուսանողությունը դառնում է բիզնեսի ոլորտ, բյուջետային ներդրումային խողովակներից մեկը: Աշխարհում 150 մլն ուսանող կա, որից 5 մլն-ը օտարերկյա են»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ մասնագետի, մեզ մոտ` Հայաստանում, ուսման վճարները բավակնին ցածր են` համեմատած այլ երկրներն: Հայաստանում այլ երկրներից ուսանողներ են գալիս հետևյալ տարածքներից` Ռուսաստան, Ջավախք, Հնդկաստան և այլն:

 

Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտ. դոկտ., պրոֆ. Անահիտ Հարությունյանի խոսքով, միջազգային մակարդակով մենք առաջին կամ երկրորդ երկիրն ենք, որ պետական և մասնավոր մակարդակով այլազգի ուսանողներ ենք կրթում: «Մենք այն եզակի համալսարաններից ենք, որ կրթույթյունը տարվում է երեք լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իհարկե ոչ բոլոր մասնագիտություններով: Հայաստանն ապահովում է կադրային հոսքով, և տարածքային ընդգրկվածությունն հնարավոր է, որ ընդլայնվի: Ես միշտ ասում եմ մեր տեղացի ուսանողներին, որ լինեն պահանջատեր, ինչպիսինն են արտասահմանցի ուսանողները»:

 

Մ. Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի խոսքով. «Հայաստանը կրթություն է արտահանում, և կրթությունն այն ոլորտներից է, որ մեծ ներդրումներ է բերում Հայաստան, կապ չունի թե որ համալսարանից է գնում այդ ներդրումը, կարևորն այն է, որ ներդրումներն ակնհայտ են»:

 

Մանրամասները տեսանյութում

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ