«Տեսակետ» մամուլի ակումբ - Մայիսի 6-ին

«Տեսակետ» մամուլի ակումբի նոր հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ

Մայիսի 6-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են գեղանկարիչներ Վիկտոր Հովհաննիսյանը և Գևորգ Մշեցին (Ջավրուշյան): Թեման՝ «Մայիսի 8-ին Նկարիչների միությունում կբացվի վաստակաշատ գեղանկարիչ Վ. Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը կառանձնանա կատարման տեխնիկայի կատարելագործմամբ և թեմատիկ առումով ազգայինին առավել մեծ հակվածությամբ: Գեղանկարչի հետագա ծրագրերը, երաժշտության ազդեցությունը կտավների վրա»:

Ժամը 12.30 հյուրերն են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ, բանասիրական գիտ. դոկտ., պրոֆ. Անահիտ Հարությունյանը և Մ. Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանը: Թեման՝ «Արտասահմանցի ուսանողները Հայաստանում: Ի՞նչ առավելություն ունի նրանց համար այստեղ սովորելը: Արտասահմանցի դիմորդների ընդունելության կարգը, քննությունները, առօրյան և խնդիրները: Օտարերկրացի ուսանողները՝ յուրօրինակ դեսպաններ Հայաստանում. արդյոք նրանք նպաստու՞մ են մեր երկրում տուրիզմի զարգացմանը: Ինչ որակի կրթություն են առաջարկում մեր բուհերը, և ինչ է անհրաժեշտ կրթական ոլորտի բարեփոխման համար»:

Ժամը 13.00 հյուրերն են Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), «Կին ազատամարտիկների միության» նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանն ու «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Հաղթական մայիս: Շուշիի ազատագրման 25-ամյակը. հետադարձ հայացք անցած ուղուն: Արցախյան հիմնախնդիրը երեկ և այսօր. ակնկալիքներ, հնարավոր զարգացումներ»:

Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են պատմաբան Էդիկ Մինասյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԳՄ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը: Թեման՝ «Հայաստանի անկախության տոնին ընդառաջ. 28 տարիների ձեռքբերումներն ու թերացումները: Ներքաղաքական իրադրությունը Հայաստանում. բանախոսների գնահատականները»:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ