Մամուլ - Շենգավիթի և Կարմիր բլուրի վերականգնման համար $5 մլն կպահանջվի

Էրեբունի հնավայրի վերականգնման, այցելուների սպասարկման հետ կապված 2 աշխատանքային և 7 էսքիզային նախագիծ կա: Այդ մասին հայտարարել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը լրագրողների հետ հանդիպմանը:

 

Նա տեղեկացրել է, որ ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Ուրարտական խոհանոցին, ընթացքի մեջ են, հայտնում է Panorama.am-ը:

 

«Այս տարի, ըստ էության, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Էրեբունի հնավայրը կունենա իր ավարտուն նախագիծը, կմնա վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացումը, որին ձեռնամուխ կլինենք այս տարվանից և կփորձենք անել այնպես, Էրեբունի-Երևանի 2800-ամյակը հնարավորինս պատշաճ դիմավորենք»,- ասել է Գագիկ Գյուրջյանը:
Հանդիպմանը ներկա «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանն իր հերթին անդրադարձել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղեր հանդիսացող Կարմիր բլուր ու Շենգավիթ հնավայրերին:
«Իրականացվող բոլոր ծրագրերը կապած են Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ: Քաղաքի կամ երկրի զբոսաշրջային զարգացման հիմնական բնութագիրը, որը շատ ավելի ճանաչված է միջազգային կազմակերպություններում, պատմական վիճակի ճանաչողական, ցուցադրական ներկայացումն է: Տվյալ երեք հնագիտական բնակավայրերը ընդգրկված են Երևանի զբոսաշրջային զարգացման ընդհանուր ծրագերի մեջ»,-նշել է Սիրեկան Օհանյանը:

 

Ինչ վերաբերում է հնավայրերի վերականգնման համար ներդրումային մասին, նա նշել է, որ ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով որոշել են վերականգնողական աշխատանքների մեջ մասնավորի բաղադրիչը ևս մտցնել:
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը հայտնել է, որ Շենգավիթ հնավայրի վերականգնողական աշխատանքների համար հարկավոր է 2 մլն դոլարի ներդրում, Կարմիր բլուրի համար՝ 3 մլն դոլարի, իսկ Էրեբունի հնավայրի համար՝ 8 մլն դոլարի:
Նա հավելել է, որ վերականգնման աշխատանքների արդյունքում կբարելավվի հնավայրերի տարածքը, գրադարանների, գրապահոցների, հնագիտական նմուշների վերականգնումից բացի, տարածքներում առանձահատուկ սրճարան ու հուշանվերների խանութ կլինի, նաև հատուկ տարածք՝ բեմականացումներ, ցուցադրություններ կազմակերպելու համար:

 

Թեյշեբաինին կամ Կարմիր բլուրը ուրարտական քաղաքը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Թեյշեբաինի հնավայրը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում:Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով:

 

 

Նյութի աղբյուր

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ