Տարածաշրջան - Ձերբակալություններ Մայիսի 1-ին

Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում՝ դեռ վաղ առավոտյան, մի խումբ մարդիկ,ովքեր եկել էին հրապարակ տոնելու մայիսի մեկը, ոստիկանական ուժերի կողմից հանդիպեցին կոշտ դիմադրության։ Աշխատավորների օրվա կապակցությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպվել էին երթեր, և բոլոր նրանք, ովքեր ցանկություն էին հայտնել մասնակցել երթին, ձերբակալվել էին ոստիկանության կողմից:

 

«Դողան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ մոտավորապես առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Թաքսիմի հրապարակ գնացող այն բոլոր խմբերին, ովքեր իրենց ձեռքերում պահում էին ժողովրդա-ազատագրական կուսակցության դրոշները, ոստիկանությունը կանգնեցրել է և թույլ չի տվել մասնակցել երթին: «Ակոս»-ը գրում է, որ ավելի ուշ նրանց բոլորին ձերբակալել են, իսկ ձերբակալվածների թիվը չափազանց շատ է եղելԲոլորին նստեցրել են ոստիկանական մեքենաներ և արագ տարել:

 

«Ակոս»-ը հաղորդում է, որ ժամը 11։30-ի սահմաններում Թաքսիմի հրապարակ են եկել մարդկանց նոր խմբեր, ովքեր առաջ էին շարժվում «Ոչ-ից հետո»կայգախոսով և ունեցել են նմանատիպ մակագրությամբ պաստառներ, սակայն ոստիկանությունը խմբերի բոլոր անդամներին ձերբակալել է: Նստացույց անող ժողովրդա-հանրապետական կուսակցության երիտասարդ անդամներից կազմված խմբերը ևս ձերբակալվել ենՁերբակալված ամենաքիչը 13 խումբ անմիջապես տարվել է ոստիկանություն:

 

 

Նյութի աղբյուր՝ http://www.agos.com.tr/

 

 

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ