Տնտեսություն - «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքի որակը ցնցել է իսպանացիներին /տեսանյութ/

Որակի աուդիտոր Միլետա Արիստակեսյանը կարծում է՝ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց, այդուհանդերձ, պետք է ունենա զարգացած շուկայական հարաբերություններ և ճկուն ապրանքաշրջանառություն։ Իսկ այս ամենն իրականություն դարձնելու համար Հայաստանում պետք է արտադրվեն այնպիսի ապրանքատեսակներ, որոնք մրցունակ կլինեն նաև արտասահմանյան շուկայում։

 

Այս մասին Մելիտա Արիստակեսյանը նշեց «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Մենք անպայման պետք է ապրանք արտահանենք, իսկ դրա համար միջազգային որոշ կազմակերպություններ ներդրումներ են անում։ Ինչպես հայտնի է, մեր երկրում կան ընկերություններ, որոնք այդ ներդրումները սրտաբաց ընդունում են, իսկ հետո ապրանք արտահանում։ Դա, բնականաբար, ֆինսնսատնտեսական առումով մեր հանրապետությանը մեծ օգուտ է տալիս», - նշեց Մելիտա Արիտսաեսյանը։

 

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ասուլիսի մյուս բանախոսը՝
«Բարի Սամարացի» ընկերության գլխավոր տեխնոլոգ Կարեն Պողոսյանը շեշտեց՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության մակարդակը Հայաստանում գնալով բարձրանում է։ Բնականաբար, սնունդ արտադրող ընկերությունները ջանում են ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի շուկայում։

 

«Կան չափորոշիչներ, ըստ որոնց պարզ է դառնում՝ ինչպես պետք է արտադրվի սննդամթերքը։ Կան պահանջներ և ստուգումներ, այսինքն՝ ոչ մեկը չի կարող ինքնագլուխ ինչ որ բան արտադրել։ Ժողովուրդը սկսել է վստահել տեղական արտադրողին։ Կոնկրետ մսամթերքի արտադրությունը այսօր լուրջ հիմքերի վրա է գտնվում։ Եթե համեմատենք տասը տարի առաջ ունեցած արդյունքների հետ, կարող ենք ասել՝ տեղական, հայրենական արտադրանքը մրցունակ է ոչ նախկին ԱՊՀ երկրներում, այլև եվրոպական երկրներում։ Դեռ մեկ տարի առաջ մեր ընկերությունից մսամթերք էին գնել ու տարել Իսպանիա։ Տարել էին լաբորատոր հետազոտության․ արդյունքը ցնցել էր իսպանացիներին, քանի որ նրանք չէին կարող պատկերացնել, որ Հայաստանի պես փոքր երկիրը կարող է այդքան լավորակ ապրանք արտադրել», - նշեց Կարեն Պողոսյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ