«Տեսակետ» մամուլի ակումբ - «Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն»

 Ապրիլի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը, ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանը և Կարինե Առաքելյանը:

 

Ստորև ներկայացնենք լրատվամիջոցների անդրադարձն այդ ասուլիսին:

 

Henaran.am

 

«Մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը նշեց Արմեն Ներսիսյանը ՝ հավելելով՝ իրենց խաբեբաներ չեն, միայն ուզում են իրենց երկրում աշխատել ու ապրել արդար քրտինքով:

 

Հիշեցնենք ՝ օրերս ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ակցիա կազմակերպեցին, իսկ մամուլը գրեց՝ բողոքի ակցիան ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից: Ակնարկները վերաբերում էին Գագիկ Ծառուկյանին:

 

«Ես մինչև այս տարվա մարտ ամիսը «Առինջ մոլի» փոխտնօրենն էի, բայց առողջական խնդիրների պատճառով ես «Առինջ մոլից» դուրս եմ եկել, զբաղվում եմ իմ փոքր բիզնեսով։ Ես պետք է անընդհատ գնամ Մոսկվա՝ գամ, իմ բուժման հարցերով, 2 անգամ իմ գլուխը վիրահատել են, ուռուցք են հեռացրել։ Ծառուկյանի հետ ես մինչև հիմա էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ աշխատում էդ մարդու մոտ։ Այս ամենը քաղաքականացնել չի կարելի», – բանախոսը:

 

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանը շեշտեց՝ սահմանին պետությունն իրենցից հարկեր է վերցնում, իսկ հետո՝ շահութահարկ: ՓՄՁ ներկայացուցիչները սակայն, խուսափում են նմանատիպ թղթաբանություններից. Նախընտրում են միանգամից տալ ամբողջ հարկը և ազատվել այդ խնդրից:

 

«Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն։ Դրանով մենք խոցելի չենք լինի, կոռուպցիոն ռիսկերն իսպառ կվերանան, 100% հարկ կհավաքվի։ Այս առաջարկը ֆինանսական առումով ի վնաս մեզ է, բայց քանի որ ճնշող մեծամասնությունն ուզում է հանգիստ ապրել, այդ թղթաբանությունը չլինի, ասում է՝ տալի՞ս եմ, օրինակ՝ 100 դրամ, ու ևս 20 դրամ էլ պետք է տամ, միանգամից 125 դրամ տամ, հանգիստ գնամ իմ գործին», – ասաց Ռուբեն Աթոյանը:

 

Նյութը

 

168 ժամ

 

«Այսօրվա դրությամբ մեր հաճախորդները վախի մթնոլորտում են ու մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը՝ նշելով, որ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ անելուց հետո էլ հաճախորդները վախենում են գնումներ կատարել։

 

Դիմելով իրենց հաճախորդ քաղաքացիներին, նա ասաց, որ կարող են նորից առևտուր անել. «Ոչ ոք ձեզ չի խանգարի, մինչև մենք կառավարությանը չներկայացնենք մեր առաջարկները։ Մենք հարկերից չենք ուզում խուսափել, և եթե մեր առաջարկներն ընդունեն, պետությունն իր հարկերը 100 տոկոսով է հավաքելու, ոչ թե սպասելու է, որ մենք վաճառելուց հետո այդ հարկերը տանք»։

 

ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանն էլ նշեց, որ քանի որ սահմանին իրենցից հարկեր են վերցնում, դրան գումավի նաև շահութահարկը. «Միանգամից քո շահութահարկն էլ վերցրու, հարգելի պետություն։ Դրանով մենք խոցելի չենք լինի, կոռուպցիոն ռիսկերն իսպառ կվերանան, 100% հարկ կհավաքվի։ Այս առաջարկը ֆինանսական առումով ի վնաս մեզ է, բայց քանի որ ճնշող մեծամասնությունն ուզում է հանգիստ ապրել, այդ թղթաբանությունը չլինի, ասում է՝ տալի՞ս եմ, օրինակ՝ 100 դրամ, ու ևս 20 դրամ էլ պետք է տամ, միանգամից 125 դրամ տամ, հանգիստ գնամ իմ գործին»։

 

 

 

Նյութը

 

iravunk.com

 

«Մեր հաճախորդները վախի մթնոլորտում են, մեզնից ոչինչ չեն գնում: Առևտրի վիճակը վատ է, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոքր ու միջին բիզնեսի կազմակերպիչ Արմեն Ներսիսյանը:

 

Արմեն Ներսիսյանը, Ռուբեն Աթոյանը, Կարինե Գեւորգյանը տոնավաճառային բիզնեսի ներկայացուցիչներն են, որոնք օրեր առաջ կառավարության առաջ իրենց գործընկերների հետ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով հանգիստ թողնել իրենց:

 

Բողոքի ակցիաներից հետո ստուգումները դադարել են, բայց խնդիրը չի լուծվել: ՓՄՓ-ի ներկայացուցիչներն ասացին, որ հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկությունների փաթեթը: «Մենք սահմանին որոշ հարկեր վճարում ենք: Պահանջում ենք, որ դրան գումարվի նաեւ շահութարկը: Դրանով կվերանան կոռուպցիոն ռիսկերը, մենք էլ կազատվենք թղթաբանությունից»,- ասացին բանախոսները:

 

«Իրավունք»-ի հարցին` թե արդյոք ուղղորդված էր առեւտրականների բողոքը, նրանք հերքեցին: «Դա եղել է ինքնաբուխ հավաք: Հարկային տեսուչների քայլերից են բխել մեր գործողությունները»,- ասացին նրանք:

 

 

 

Նյութը

Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ