Տնտեսություն - Ի՞նչ կապ ունի Գագիկ Ծառուկյանը ՓՄՁ ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիայի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը նշեց՝ հաճախորդները վախեցած են ու տոնավաճառներից չեն ուզում առևտուր անել:

 

«Մեզնից ոչինչ չեն գնում, այս պահին շատ վատ է առևտրի վիճակը, որովհետև մեզ խանգարեցին ու հասցրին այս վիճակին»,- նշեց Արմեն Ներսիսյանը:
Վերջինս դիմեց քաղաքացիներին՝ ասելով. «Ոչ ոք ձեզ չի խանգարի. վախենալ պետք չէ, եկե՛ք հանգիստ առևտուր արեք: Մենք հարկերից չենք ուզում խուսափել, և եթե մեր առաջարկներն ընդունեն, պետությունն իր հարկերը 100 տոկոսով է հավաքելու, ոչ թե սպասելու է, որ մենք վաճառելուց հետո այդ հարկերը տանք»։
Բանախոսը հիշեցրեց՝ Գագիկ Ծառուկյանը վերջին տարիներին աջակցել է իրենց, «Առինջ մոլ»-ում տեղեր հատկացրել. դա անուրանալի է: Բանախոսը շեշտեց՝ նախկին «Հրազդան» տոնավաճառի հետ համեմատելով՝ կարելի է վստահաբար ասել՝ «Առինջ մոլ»-ում գներն ավելի մատչելի են, քանի որ Ծառուկյանը «տեղի փող» չի վերցրել ՓՄՁ ներկայացուցիչներից:

 

«Ո՞նց է լինում, որ պարոն Ծառուկյանի նման մարդիկ 3 տարով մեզ ազատեցին այդ վարձակալությունից, անընդհատ գալիս է՝ ժողովրդի հետ շփվում, ժողովրդի հոգսն իմանում է, հարկ եղած ժամանակ էլ մեզ օգնում է ամեն հարցում՝ թե՛ ֆինանսական, թե՛ հոգևոր»,- ասաց Արմեն Ներսիսյանը: Ստացվում է՝ Ծառուկյանի հատկացրած տեղերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ձեռներեց 3 տարվա ընթացքում ավելի քան 11 մլն դրամ գումար է խնայել:
Հիշեցնենք, որ մամուլում բազմիցս նշվեց, որ վերջերս ՓՄՁ ներկայացուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիան ուղղորդվել էև ինչ-որ մեկի կողմից: Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Արմեն Ներսիսյանը նշեց՝ դա իրականությանը չի համապատասխանում: Մարդիկ ինքնաբուխ գնացել են ակցիային մասնակցելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու:
«Ես մինչև այս տարվա մարտ ամիսը «Առինջ մոլի» փոխտնօրենն էի, բայց առողջական խնդիրների պատճառով ես «Առինջ մոլից» դուրս եմ եկել, զբաղվում եմ իմ փոքր բիզնեսով։ Ես պետք է անընդհատ գնամ Մոսկվա՝ գամ, իմ բուժման հարցերով, 2 անգամ իմ գլուխը վիրահատել են, ուռուցք են հեռացրել։ Ծառուկյանի հետ ես մինչև հիմա էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ, բայց չեմ աշխատում էդ մարդու մոտ։ Այս ամենը քաղաքականացնել չի կարելի», - նշեց ։

 

ՓՄՁ շահերը պաշտպանող հանձնախմբի անդամներ Ռուբեն Աթոյանը՝ ասուլիսի մյուս բանախոսը շեշտեց՝ սահմանին պետությունն իրենցից հարկեր է վերցնում, իսկ հետո, ավելի ուշ՝ շահութահարկ: Ստացվում է՝ թղթաբանությունը շատ է, իսկ ՓՄՁ ներկայացուցիչներին դա բոլորովին ձեռնտու չէ:

 

«Միանգամից քո շահութահարկն էլ վերցրո՛ւ, հարգելի ՛ պետություն։ Դրանով մենք խոցելի չենք լինի, կոռուպցիոն ռիսկերն իսպառ կվերանան, 100% հարկ կհավաքվի։ Այս առաջարկը ֆինանսական առումով ի վնաս մեզ է, բայց քանի որ ճնշող մեծամասնությունն ուզում է հանգիստ ապրել, այդ թղթաբանությունը չլինի, ասում է՝ տալի՞ս եմ, օրինակ՝ 100 դրամ, ու ևս 20 դրամ էլ պետք է տամ, միանգամից 125 դրամ տամ, հանգիստ գնամ իմ գործին», - ասաց Ռուբեն Աթոյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ