«Տեսակետ» մամուլի ակումբ - Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմաբազա ստեղծել՝ առաջարկելով Ադրբեջանին ավելի խորացնել համագործակցությունը. Արման Նավասարդյան. Թերթ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ թուրք-ադրբեջանական ռազմախաղեր, Էրդողանի մայիսի 3-ին նախատեսված այց Մոսկվա և թուրք-ադրբեջանական վերլուծական հրապարակումներ, և հայտարարեց, թե Թուրքիան մտադիր է Նախիջևանում ռազմական բազա բացել:

«Թուրքական քաղաքական միտքն իր տեսակի մեջ մեսիջ է ուղարկում առաջին հերթին ՀՀ-ին և նրա հովանավորին՝ ՌԴ-ին: Ասվում է այն մասին, որ քանի որ ՀՀ-ն և ՌԴ-ն սերտ ռազմական համագործակցություն ունեն, որն ասիմետրիկ է Ադրբեջան-Թուրքիա համագործակցությանը, ապա Թուրքիան առաջարկում է ավելի խորացնել համագործակցությունը և մտադրություն հայտնում Նախիջևանում ռազմական բազա ստեղծելու վերաբերյալ»,-ասաց նա:

 

Արման Նավասարդյանը շարունակեց, որ թեև Թուրքիայում ասում են, որ համաձայն Ղարսի պայմանագրի՝ դա լրիվ իրագործելի է, որովհետև Թուրքիան կարող է իր ռազմական ուժերը տեղակայել Նախիջևանում, մինչդեռ համաձայնագրի 5-րդ կետը բացառում է որևէ ռազմական միավորման տեղադրումը:

«Իսկ 4-րդ հոդվածում ասվում է, որ եթե նման քայլի դիմեն Թուրքիան և Ադրբեջանը, ուրեմն վերանայվում են այն սահմանները, որ 20-ականներին ունեցել է Թուրքան: Այսինքն՝ կարող են կորցնել ամբողջականությունը, եթե նման քայլի գնան»,-ասաց նա:

Դեսպանի խոսքով՝ հիմա այդ բոլորից հետո հնարավոր է այդ քայլին գնան, թե ոչ, սա հարցի այլ կողմ է: «Թուրքերը հույս ունեն, որ այդ մտադրությանը ԱՄՆ-ն դրական կվերաբերվի, մինչդեռ, Նավասարդյանի գնահատմամբ, կասկածելի է:

«Ես անձամբ կասկածում եմ, գնում են այս քայլի՝ պատճառաբանելով քրդական հարցը, որ եթե ռազմական բազա լինի՝ կարգելափակվի քրդական շարժումը այդ տարածքներում, սակայն սա կնպաստի արտամղել քրդերին դեպի ՀՀ սահման: Թուրքական վարկածն ասում է, որ նրանք կարող են քրդերին տեղակայել Ադրբեջանի այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի և Ղարաբաղի սահմանին՝ բուֆերային զոնա ստեղծելով»,-շարունակեց նա:

Արման Նավասարդյանի խոսքով՝ Իրանը բացարձակապես դեմ կլինի նման որոշման, որը լուրջ հետևանքներ կունենա: Այդուհանդերձ, ըստ նրա, նման հարցի արծարծումը պետք է հայկական կողմը ևս օգտագործի՝ պահանջելով վերանայել պայմանագիրը:

«Արդյոք պայմանագիրը կարիք չունի՞ վերանայման, լուրջ քայլեր պետք է անել՝ Նախիջևանը զերծ պահել նման ոտնձգություններից, որը լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել»,- ասաց նա:

Հուլիսի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը, «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը և Հայաստանի քուրդ կանանց խորհրդի անդամ Լիանա Մհոյանը: Թեման՝ «1. Թուրքական պետության հարձակումներն ու ռմբակոծություններն Իրաքյան Քուրդիստանի բնակչության շրջանում: Զոհվում են անմեղ բնակիչներ: Թուրքական պետությունը քրդերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում: 2. Քրդական համայնքի վիճակը Հայաստանում»։

 

Ժամը 13.00 հյուրերն են Արմավիր քաղաքի Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի ծնողկոմիտեի նախագահ Հայաստան Հակոբյանը, ծնողկոմիտեի նախագահներ Քնքուշ Սերոբյանը և Էվելինա Բաբայանը: Թեման՝ «Արմավիրցիները փորձում են պաշտպանել մարզպետի կողմից ցույցի կազմակերպիչ որակված՝ դպրոցի ծնողկոմիտեի նախագահին (որին պատրաստվում են պատասխանատվության ենթարկել), և բացառել մարզպետի ուղղորդումը տնօրենի առաջիկա ընտրություններին»:

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ