Պաշտոնական - Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Կիմ Բալայանի դաշնակցական անցյալը

«Դպրոցները և մանկապարտեզների տնօրենները ենթարկվում են կա՛մ ԿԳՆ-ին, կա՛մ տեղական իշխանության մարմնին` մարզպետին: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Շիրակի մարզում, որտեղ և՛ մարզպետն է ՀՅԴ-ական, և՛ ԿԳ նախարարը, դաշնակցական լծակներն օգտագործվեցին ՀՀԿ-ի օգտին»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ դաշինքի անդամ Լևոն Զուրաբյանին հարցրեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը:

 

Անտեսելով դահլիճում առաջացած ծիծաղը՝ Զուրաբյանը կսմիթով պատասխանեց՝ «Կպատասխանեմ` նկատի ունենալով ձեր անցյալը»:

 

«Բայց դա անցյալ է»,- իր հերթին՝ փորձեց հակադարձել նախկին դաշնակցական Բալայանը:

 

Զուրաբյանը նշեց, որ, թեև չէր ուզենա վիրավորել ՍԴ անդամի զգացմունքները, բայց այսօր ՀՀԿ-ն՝ լիովին տիրապետելով պետական իշխանության լծակներին և իշխանության ռեսուրսը, հաշվի չի նստում Դաշնակցության հետ:

 

Սակայն Զուրաբյանը չկարողացավ միտքը շարունակել։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց նրան և կոչ արեց չանցնել ներկուսակցական հարաբերությունների պարզաբանմանը:

 

Նյութի աղբյուր

 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ