Տարածաշրջան - Ոստիկանությունը արգելել է Ստամբուլում անցկացնել ‹‹Ապրիլի 23,5›› ոգեկոչման արարողությունը

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի շտաբը արդեն 5 տարի է` Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ցեղասպաության առերեսման հիշատակի արարողություն է կազմակերպում Ստամբուլի Փանգալթը մետրոկայարանի մոտՍակայն այս տարի ոստիկանությունը թույլ չի տվել, որպեսզի հավաքն անցկացնեն, ուստի արարողությունը իրականացվել է ԺԴԿ-ի տարածքային գրասենյակում:

 

Այս գաղափարը ծնվել է Հրանտ  Դինքի «Մեկ օր ապրիլի 24» գրությունիցԱրարողությանը ներկա է գտնվել Նոր զարթոնք կազմակերպության համախոսնակ Նորայր Օլգարըով իր խոսքում նշել է, որ այսօր քրդաբնակ շրջաններում շարունակվում է իրականացվել ցեղասպանությունը: «Առանց առերեսման չի կարող խաղաղություն լինելՑեղասպանությունից տուժածներն ամենուր են»։

 

Նորայր Օլգարը նաև նշել է, որ իրենք ամեն տարի նույն վայրում են իրականացնում այդ արարողությունըսակայն այս տարի, չգիտես  ինչու, ոստիկանությունը արգելեց, և ստիպված եղան ցեղասպանության առերեսման արարողությունն իրականացնել կուսակցության տարածքային շտաբում:

 

 

Նյութի աղբյուր՝ http://www.agos.com.tr/

 

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ