Մամուլ - Մանվել Գրիգորյան. «Մի քանի անգամ բռնին մատնահետքս ստուգին, բան արին…». Առավոտ

Այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Ազգ-բանակ 2017» համաժողովի մեկնարկին ՀՀԿ-ից պատգամավոր ընտրված գեներալ Մանվել Գրիգորյանը կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ:

 

 

-Նոր խորհրդարանում լինելո՞ւ եք, մանդատը վերցնելո՞ւ եք:

 

-Դու ուզո՞ւմ ես, որ ես լինեմ, եթե ուզում ես, ասա՝ սրտիդ ուզածով անենք…սպասեք՝ կերեւա…

 

-Գո՞հ եք ընտրությունների արդյունքներից:

 

-Էդ ընտրությունները ո՞րն ա, չի պրծե՞լ հլը: Մանվել Գրիգորյանը նաեւ ասաց, որ այս ընտրություններն իր համար նորություն էին, անգամ շփոթվել է. «Մի քանի անգամ բռնին մատնահետքս ստուգին, բան արին…Լիչնի իմ հմար արդար ու մաքուր ընտրություններ են եղել: Հարուր ձեւի քննեցին-զննեցին»: Լրագրողը փորձեց ճշտել՝ «այսինքն, ձեզ դուր չեկա՞վ», ինչին ի պատասխան Մանվել Գրիգորյանը նրան ասաց. «Դու լավ կլյաուզնիկ կլինեիր»:

 

 

Նյութի աղբյուր  

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ