Տարածաշրջան - Մենք չենք ընդունում ընտրության արդյունքները. նոր ընտրություններ պետք է անցկացվեն

Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերն ու ընդդիմադիր ելույթները՝ ընտրությունների արդյունքների կեղծված լինելու հետ կապված:

 

Հանրապետական ժողովրդավարական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր Twwiter-ի իր էջում գրել է. ‹‹ Չկնքված այս ընտրությունները չենք ընդունում և չենք էլ ընդունելուԻ վերջո ժողովրդի կամքը պետք է հարգելնոր ընտրություններ պետք է անցկացվեն։

 

Քըլըչդարօղլուն նաև հայտարարել է, որ ժողովուրդը, չնայած ճնշումներին, գնացել է ընտրության` քվեարկել, և երկրի ապագան որոշել է իր ձեռքը վերցնելՇնորհակալություն հայտնելով բոլոր քվեարկողներին՝ նա նշել է, որ իշխանությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միասնական գործելով, ոտնահարեցին ժողովրդի կամքը‹‹Փնտրելու ենք ամեն մի քվեն և բոլոր անարդարությունների համար հաշիվ ենք պահաջելուԿԸՀ կողմից չկնքված քվեաթերթիկների վավեր համարելը արդեն իսկ փաստում է այն մասին, որ քվեատուփերը լի էին ոչ-երով և ոչ-ն է հաղթելԱնարդարության կողքին չենք կանգնելու››,- գրել է Քեմալ Քըլըչդարօղլուն:

 

 

 

Նյութի աղբյուր՝ http://www.evrensel.net/

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ