Տարածաշրջան - Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի սկանդալային հայտարարությունը

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը, ընտրությունների ժամանակ չկնքված քվեաթերթիկները վավեր ճանաչելու առնչությամբ, Անկարայում հայտարարությամբ է հանդես եկել:

 

Գյուվենը նշել է, որ երեկվանից քննարկումների առարկա դարձած անվավեր համարվող քվեաթերթիկներն ու ծրարները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատուկ ստեցծված ևբչկեղծված քվեաթերթիկներ ենՆա նաև վստահեցրել է, որ մասսայական ընտրախախտումներ և ընտրակեղծիքներ չեն եղել:

 

Սադի Գյուվենը, իրեն ուղղված հարցերին պատասխանել է հետևյալը. ‹‹ Քաղաքացիներին տրված ծրարը և քվեաթերթիկը դրոշմակնքված քվեաթերթիկ է, որը ստեղծվել է ԿՀԸ-ի կողմից: Այսինքն՝ երեկվանից քննարկումների պատճառ դարձած այդ քվեաթերթիկները վավեր համարվող քվեաթերթիկներ են: Եղածը սա է. քաղաքացուն տրվել է վավեր քվաթերթիկ, նա է, ինչպես կարգն է, գցել է քվեատուփը, սակայն քվեատուփի մոտ նստած հանձնաժողովի անդամը, որքան էլ որ վերապատրաստում է անցել և մեր կողմից առավոտյան տեղեկացվել ՝ սխալ է թույլ տվելԻ վերջո առաջին անգամ չէ, որ նման բան ենք անում: Իսկական քվեիսկական կնիք և իսկական քվեաթերթիկ է օգտագործվել››:

 

Նախագահը վերջում հավելեցոր 10 օրվա ընթացքում քվեարկության վերջնական և ամբողջական արդյունքները կհայտարարեն։

 

 

 

Նյութի աղբյուր՝ http://www.huriyyet.com.tr/

 

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ