Հասարակություն - Սամվել Բաբայանի մոտ տեսակցությունը դեռևս արգելված է

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործից դեռևս որևէ նորություն չկա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նաև նշեց, որ իր պաշտպանյալի մոտ տեսակցությունն արգելված է, միայն ինքն է կարողանում հանդիպել նրա հետ:

 

Ա. Քալաշյանը նշեց, որ մի քանի օր առաջ է հանդիպել Ս. Բաբայանին. վերջինիս վիճակը նորմալ է, առողջական խնդիրներ չունի:

 

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասի և 235.1 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:

 

Նյութի աղբյուր

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ