Տարածաշրջան - Թուրքիայում միակ ընտրողը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Թուրքիայում այսօր մի հետաքրքրական դեպք է տեղի ունեցել: Յոլվերեն գյուղում ապրող միակ ընտրողը եղել է Մուհթար Մեհմեթ Ալջու անունով 78-ամյա մի ծերունի, ով եկել էր իր քաղաքացիական պարտքը կատարելու: Հանձնաժողովի նախագահ Ռամազան Կաբանը ասել է, որ այսօր հենց իրենց ընտրատեղամասում  է ամենաշուտն  ավարտվել ընտրությունները:

 

Մուհթար Մեհմեթ Ալջուն հարցազրույցի ժամանակ նշել է, որ գյուղում բնակվող իր հարազատները ապրում են Եվրոպայի տարբեր երկրներում և հատուկ ընտրություններին մասնակցելու համար չէին կարող գալ այստեղ: ‹‹Նախորդ ընտրություններին կնոջս հետ միասին էինք եկել, սակայն նա ծանր անկողնային հիվանդ է, և չկարողացավ գալ այս անգամԵվ ստացվեց այնպես, որ ես միակ ընտրողը եղա››,- նշել է ծերունին:

 

Իր հերթին հանձնաժողովի նախագահն անկեղծանալով՝ ասել է. ‹‹Իրականում ինձ հայտնել էին,որ այս ընտրատեղամասում ընտրողների թիվը շատ քիչ է, բայց որ մի հոգի` այն էլ հանձնաժողովի անդամ, չէի կարող պատկերացնել` զարմացած եմ: Մեզ համար մեկ ձայնն էլ կարևոր է։ Մենք մեր գործը արեցինք,ընտրական գործընթացն էլ կարճ ժամանակահատվածում ավարտվեց››:

 

 

Նյութի աղբյուր՝ http://www.milliyet.com.tr/

 

 

 

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ