Տարածաշրջան - ‹‹Ես չեմ սիրում Թուրքիան և Լիբանանի համար` որպես դաշնակից, նախընտրում եմ Հայաստանը››

Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի՝ Թուրքիայի դեմ արված վերջին հայտարարությունը մեծ արձագանք է գտել, որի համար էլ երկրում առկա բոլոր թուրքական և լիբանանյան հասարակական կազմակերպությունները պահանջել են նախարարի հրաժարականը:

 

‹‹Mustakbel›› հիմնադրամը գրավոր կերպով հայտարարել է, որ Կիտանյանի կողմից արված հայտարարությունը` ուղղված մեր բարեկամ երկիր Թուրքիայի դեմ, չի կարող ընդունվել, և նախարարը պիտի ներողություն խնդրի երկու ժողովուրդներից էլ, իսկ դրանից հետո անհապաղ հեռացվի իր պաշտոնից:

Հետաքրքրական է, որ Լիբանանի նախագահը և վարչապետը հանդես են եկել մի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել են,  որ լիբանանցիների մեծ մասը թուրքական արմատներ ունեն և հպարտ են դրա համար, Կիտանյանը պիտի ներողություն խնդրի այն 50 հազար` թուրքական ծագում ունեցող լիբանանցիներից, ում վիրավորել է:

 

Թուրքիայում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Չաղաթայ Էրջիյեսը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է. ‹‹Թուրք-լիբանանյան եղբայրությունը և բարեկամական հարաբերությունները, գնալով ավելի ամուր են դառնում` չնայած վերջին օրերին կատարված անընդունելի հայտարարություններին: Թուրքիան շարունակում է մնալ Լիբանանի զբոսաշրջային ընկերներից մեկը››:

 

Հայ հեղափոխական դաշնակշություն կուսակցության Լիբանանի կենտրոնական կոմիտեի փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանը  երեք օր առաջ հայտարարել էր.  «Թուրքիայի հետ կապ ունեցող ոչ մի բան չեմ խրախուսում և չեմ ցանկանում որևէ բնագավառում հարաբերություններ հաստատել նրա հետ: Չեմ կարող խոչընդոտել թուրք ժողովրդի մուտքը Լիբանան, բայց չեմ էլ ուզում նրանց, անգամ, օդանավակայանում տեսնել»:

 

Նյութի աղբյուր` www.hürriyet.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ