Սպորտ - Մխիթարյանը ճանաչվեց «Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» դեմ առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ ՈւԵՖԱ-ի վարկածի:

 

Հայ ֆուտբոլիստը խաղի 36-րդ րոպեին առաջ մղեց մանկունյանցիներին: Նրա թիմը հաղթում էր մեծ մասը, սակայն 86-րդ րոպեին բաց թողեց պատասխան գնդակը: Հենրիխն ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի 7 խաղերում արդեն դարձել է 4 գոլի հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Անդերլեխտ» պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 20-ին, Անգլիայում:

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ