Տարածաշրջան - «Եվրոպայում ապրող թուրքերը ավելի ուժեղ են լինելու». Էրդողան

Կիրակի օրը`  Թուրքիայի Իզմիր քաղաքում  տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ  հանրապետության նախագահ Էրդողանը: Նա իր ելույթը սկսեց հետևյալ նախադասությամբ.  «Սպասում եմ, որ ձայների հարաբերակցությունը Եվրոպայում պայթյուն է առաջացնելու»:

 

Նշենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում լինելու են ընտրություններ`  սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ,  և երկրում տիրող ակտիվությունը պայմանավորված է հենց այս հանգամանքով:

 

Էրդողանը ,անրադառնալով Եվրոպայի որոշ երկրներում տեղի ունեցող  դեպքերին, ասել է. ‹‹Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, ինչու՞ է ալեկոծվում այն: Կառավարման համակարգից Թուրքիան ի՞նչ է շահել: ‹‹Ոչ››-ի քարոզարշավը հենց Եվրոպայում է արվում: Նրանք մեզ 100 տարի առաջ հիվանդ էին անվանում, իսկ հիմա նոր հասկանում են, որ իսկական հիվանդը հենց Եվրոպան է»:

 

Էրդողանը իր խոսքում նշել է նաև, որ Եվրոպայի տնտեսությունը գնալով վատանում է, բնակչության սոցիալական վիճակը առաջվանը չէ, իսկ առևտրում պետության մասնաբաժինը քչանում է: Եվրոպան փլուզվում է: Ռասիզմը կրկին վիրուսի նման տարածվում է:

 

Նախագահը նաև անդրադարձել  է  Եվրոպայում ապրող թուրք քաղաքացիներին` մասնավորապես նշելով,  որ մեր հայրենակիցները այնտեղ էին գնացել աշխատանք փնտրելու, աշխատելու, իսկ հիմա այնտեղ արդեն ղեկավար մարմիններում են աշխատում: «Ցանկացած բնագավառում մերոնք  կան, վաղն էլ ավելի ուժեղ են լինելու և շարունակելու են իրենց ճանապարհը: Եվրոպան իր արածների գինն է վճարելու: Թուրքիայում ապրող մեր ժողովուրդը շատ է հալածվել, սակայն ամեն բան կփոխվի ապրիլի 16-ից հետո, թող չանհանգստանան»,- նշել է նախագահը:

 

Նյութի աղբյուր` www.hürriyet.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ