Մշակույթ - Մշակույթի նախարարությունը մրցանակ է շնորհել ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Պեկտորոսօղլուին

Սիբիլ Պեկտորոսօղլուն ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ‹‹Հայկական մշակույթի տարածումն ու ճանաչումը ամբողջ աշխարհում›› խորագիրը կրող միջոցառման ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի: 

 

2017 թվականի մարտի 25-ին` ‹‹Ծիծեռնակ›› երաժշտական մրցանակաբաշխության ամփոփման ժամանակ, Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում 2016 թվականին կարևոր հաջողություններ գրանցած երգիչները, կոմպոզիտորները և երաժշտական խմբերը ստացան հատուկ մրցանակներ:

 

Ստամբուլահայ երգչուհին մրցանակաբաշխությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել է. ‹‹ՀՀ մշակույթի նախարարության կողմից նման մրցանակի արժանանալը մեծ պատիվ է ինձ համար, և ես շատ երջանիկ եմ: Շնորհակալ եմ գնահատման համար››:

 

«Ակոս»-ը հայտնում է, որ երգչուհին 2012 թվականին ‹‹Հայկական մշակույթի ճանաչումն ու զարգացումը Սփյուռքում›› մշակութային նախաձեռնության ժամանակ կրկին արժանացել է հատուկ մրցանակի:

 

Նշենք, որ Սիբիլը երգում է հայրենասիրական երգեր, որոնք իրենց նուրբ ելևեջներով կարողանում են գրավել ունկնդրին: Նրա երգերի խորագրերն արդեն իսկ խոսում են հայրենիքի հանդեպ լցված անսահման սիրո մասին: Երգչուհու ամենահայտնի երգերից են` ‹‹Վանա լճին››-ը, ‹‹Նամակ››-ը, ‹‹Այս գիշերը››-ը, ‹‹Կիլիկիա››-ն և այլն:

 

 

Նյութի աղբյուր` www.agos.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ