Տարածաշրջան - Սև դագաղով բողոքի ցույցեր` Անկարայում

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, մի խումբ մարդիկ հավաքվել էին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև` Սիրիայի Իդլիբ քաղաքում` մեծ թվով մարդկանց կյանք խլած  քիմիական հարձակման դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու նպատակով: Ոստիկանական խմբերը  դեսպանատան առջև իրականացրին լայնածավալ գործողություններ: Ցույցի հիմնական նպատակն էր մարդկանց ուշադրությունը սևեռել այն փաստին, որ անմեղ երեխաների մահը այնքան էլ չի հետաքրքրում աշխարհին, և դրա համար նրանք վանկարկում էին այնպիսի կարգախոսներ, ինչպիսիք էին.  ‹‹Սիրիայի մասին մոռացող աշխարհը թող ամաչի››,  ‹‹Վերջ տանք կոտորածին›› և այլն:

 

Բազմամարդ խմբերը վանկարկումներից հետո` անմեղ զոհերի մահվան համար նամազ արեցին:

 

Ամբոխը այնուհետև շարժվեց  դեպի Ռուսաստանի դեսպանատուն` շարունակելով կրկնել, որ  Սիրիայի ռեժիմին Ռուսաստանը աջակցություն է ցույց տալ:

 

Ցույցի մասնակիցները ընտրել էին ուշադրություն գրավելու մի տարբերակ: Իրենց ձեռքերում ունենալով դրոշներ, և տանելով սև դագաղներ` բարձր գոռում էին. ‹‹Հե՜,յ մարդկություն, Սիրիայի աղետից երեխաներին փրկիր››:

 

Զոհված Անդրեյ Կարլովի (Անկարայում` Ռուսաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան) անունը կրող փողոցում տեղի ունեցող դեպքերի ժամանակ, Ալի Յալչընը, ով այս դեպքերի համար պատասխանատվությունը դնում է  Իրանի եւ Ռուսաստանի վրա, շեշտել է, որ ապրիլի 4-ին ոճրագործների կողմից քիմիական հարձակման ժամանակ մոտ 150 մարդ է մահացել, մեծամասամբ երեխաներ: Դիմելով ողջ մարդկության` նա նշել է, որ բասիզմի ռեժիմը (ազգայնամոլական շարժում) շարունակում է իր վայրագությունները և դրա պատճառն այն է, որ միջազգային հանրության որոշ խմբերից օժանդակություն ստանալով, մեծացնում են իրենց վայրագությունների շրջանակները: Ավարտելով իր ելույթը` նա ասել է. «Չենք լռելու»:

 

 

Նյութի աղբյուր` www.milliyet.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ