Տարածաշրջան - «Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին». Մհեր Պետրոսյան. Առավոտ

Ապրիլի 1-2-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Վրաստանի VII պարային օլիմպիադան, որին մասնակցում էին պարողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ջավախքից, Ադրբեջանից եւ Հայաստանից: Մեր երկիրը մի շարք, այդ թվում՝ ժողովրդական եւ ժամանակակից պարերի անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի ղեկավարությամբ:

 

«Շատ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ մինչեւ օլիմպիադայի սկսվելը: Տեղեկացանք, Ադրբեջանի պատվիրակության կազմում խուճապ է սկսվել, երբ իմացել են Հայաստանից ժամանած պարողների մասին: Անցած տարի հայաստանյան պատվիրակությունը Համաշխարհային պարային օլիմպիադայում ջախջախիչ հաղթանակ էր տարել, իսկ «Նոր դար» համույթը 12 ոսկե մեդալ էր նվաճել:


Ադրբեջանցիները սկսեցին տեղում ինչ որ փոփոխություններ անել՝ փոխեցին անվանակարգերը, տարիքային խմբերը, անգամ՝ հայտադիմումներ հանեցին»,-Aravot.am-ին պատմեց «Նոր դար»-ի գեղարվեստական ղեկավար, պարուսույց Մհեր Պետրոսյանը:


Հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: Համույթի կազմում հանդես է եկել նաև ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի՝ գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ