Մամուլ - Թոխմախի Մհերն արտագաղթում է

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է եւ լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որեւէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում: Բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլ զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաեւ Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:

 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետեւից գնալ նաեւ ինքը՝ Սեդրակյանը: Նա նաեւ պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը: Ի դեպ, իշխանությունն այս ընթացքում սկսել է քայլեր ձեռնարկել՝ Սեդրակյանի բիզնեսները հարկային դաշտ բերելու եւ նրան արտոնություններից զրկելու ուղղությամբ»:

 

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ