Տարածաշրջան - Սիրիայում քիմիական զենք է օգտագործվել

 Սիրիայի կողմից քիմիական զենքի օգտագործումը աշխարհում առաջացրել է մեծ շփոթություն:Սակայն պետք է փաստենքոր այն հակասությունների պատճառ հանդիսացավ

 

Թուրքական Hurriyet.com.tr կայքը գրում է.‹‹Սիրիայում տեղի ունեցող դեպքերի առնչությամբ Ռուսաստանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ»։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սիրիայում տեղի ունեցող դեպքերի հետ կապված հարցին  պատասխանեց հետեւյալը Ռուսաստանը եւ ռուսական բանակը Սիրիային շարունակելու է աջակցություն ցույց տալ»:

 

Պատասխանը բնականաբար սպասելի էր, քանի որ Ռուսաստանըքիմիական հարձակման մեջ Սիրիային չմեղադրելով, պնդում է, որ դա քիմիական արտահոսք է եղել:

Hurriyet-ը, հղում անելով Ռուսական Спутник կայքին, նշում է, որ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քիմիական զենք օգտագործելու առնչությամբ արված հայտարարության մեջ շեշտել է, որ անկախ ամեն ինչից Սիրիայի նախագահին շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել:

 

Պեսկովին ուղղված այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Սիրիայում քիմիական զենքի օգտագործումից հետո կրկին օգնություն ցույց տալ նրան  չնայած այն հանգամանքին, որ սա կարող է վնաս հասցնել Ամերիկայի հետ հարաբերություններին, Պեսկովն ասացՍիրիան միշտ պայքար էլ  է ահաբեկչության դեմ եւ, անշուշտ, մենք այդ պայքարում նրա կողքին ենք»:

 

Հարցը, թերեւս, հեգնական  տոնով է հնչում, եւ պատահական չէ, որ խոսք է  գնում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին,  քանի որ Արեւմուտքը Սիրիային է մեղադրում քիմիական հարձակման համար, իսկ Ռուսաստանը համակարծիք չէ այդ հարցում:

 

Թարգմանեց՝ Վարդուհի Թովմասյանը

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ