«Տեսակետ» մամուլի ակումբ - «Սամվել Բաբայանն ի վիճակի էր միավորել ընդդիմությանը»

Սամվել Բաբայանին ձերբակալելը կապված էր ոչ թե «Իգլա» ԶՀՀ-ի ներմուծման հետ, այլ միայն և միայն նրա հետ, որ Ս. Բաբայանը ի վիճակի էր և քարոզարշավի ընթացքում, և հետընտրական գործընթացներում միավորելու ընդդիմությունը: Նման կարծիք  հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով, կայացած ԱԺ ընտրություններում «ժողովուրդը ի օգուտ Սերժ Սարգսյանի ցուցմունք է տվել՝ ճնշվելով ռեյտինգային թեկնածուների միջոցով, ինչի արդյունքում ապացուցվել է, որ 5-ը հավասար է 52-ի»:  

 

«Այն, որ իշխանությունները խաբել են կամ կեղծել են ակնհայտ է, որովհետև եթե մի իշխանություն բոլոր ոլորտներում ձախողվել է, որը արտաքին աշխարհում որևէ հեղինակություն չունի,  ապրիլյան պատերազմում 100 զոհ է տվել, տարածք է կորցրել, նա չէր  կարող 52 տոկոս ձայն ստանալ»,- շեշտեց Արամ Հարությունյանը:

 

Ըստ ԱՀ ղեկավարի, դա ստացվեց այն պատճառով, որ մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմից հետո, երբ անցկացվում էր նոր Ընտրական օրենսգիրքը, ընդդիմությունը ու հատկապես ՀԱԿ-ը ծափ էին տալիս՝ համարելով այդ նոր օրենքի ընդունումը մեծ հաղթանակ ու չէին նկատում կամ  չէին ուզում նկատել,  որ ընտրություններում ցանկալի արդյունք ստանալու հիմնական մեխը իշխանությունների համար ռեյտինգային տարբերակն էր։

 

«Երբ ռեյտինգային տարբերակը ընդունվեց, մնաց մեկ հնարավորություն, որ ներկայիս իշխանությունները չհաղթեին. դա ընդդիմության մեկ ցուցակով միասնաբար հանդես գալն էր։  Հիմնական դերակատարը, որ փորձում էր ընդդիմությանը միավորել, Սամվել Բաբայանն էր»,- ասաց Ա. Հարությունյանը։

 

Նյութը՝ http://www.a1plus.am/1534241.html

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ