«Տեսակետ» մամուլի ակումբ - Բաքուն մաշող պատերազմների է գնում, քանի որ հասկացել է, որ ամբողջ ճակատով մարտի ժամանակ հայկական կողմն իրեն ջախջախում է. Ա. Պապյան

Բանակցային ճանապարհով այս պահին Արցախյան հակամարտությունը չի լուծվի, քանի որ Ալիևն ազնվորեն հայտարարում է, որ Հայաստանը պետք է ոչնչացվի:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական տվեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի քաղաքական կոնտեքստին:

 

«Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել: Նրանք գնում են մաշող պատերազմների քաղաքականությամբ, քանի որ հասկացել են, որ ամբողջ ճակատով մարտի մտնելու ժամանակ հայկական կողմը միավորվում է ու ջախջախում է: Իսկ հիմա Ադրբեջանը մեզ մղում է զենքի մրցավազքի: Որոշ քաղաքական ուժերի մոտ էլ կար տեսակետ, որ Արցախի որոշ տարածքներ զիջելով՝ խնդիրը կարգավորվելու է: Ես կարող եմ վստահեցնել՝ ամբողջ Արցախն էլ տան, միևնույն է՝ պատերազմը չի ավարտվելու, քանի որ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանից վերացնել հայկական գործոնը: Լուծումն այն է, որ պետք է ռազմաքաղաքական հավասարություն լինի»,- պնդեց Պապյանը:

 

Նա նաև ասաց, որ այսօր հայ հասարակություն ավելի լավ է պատրաստվում պատերազմի, քան իշխանությունները՝ պնդելով, որ ոստիկանության վրա ավելի մեծ գումարներ են ծախսվում, քան բանակի:
Հոգեբան Կարինե Նալչանջյան էլ նկատեց, որ պատերազմի շունչը մայրաքաղաքներում չեն զգում, այլ շոշափելի է դառնում սահմանային տեղերում:

 

«Այս առումով ապրիլյան պատերազմը ցնցող ազդեցություն ունեցավ, քանի որ հասկացանք՝ պատերազմը լուրջ է: Մենք թանկագին կորուստներ ունեցանք ու մինչև հիմա տնքում ենք: Հաղթանա՞կ, թե՞ պարտություն, այս հարցը շատ անգամ օդի մեջ է, սակայն պետք է գիտակցենք, որ Ադրբեջանի նպատակը մի քանի կիլոմետր խորանալն էր, այլ ոչ թե միայն այն, որ հայկական կողմը զոհեր ունենա: Ծանր տրվեց, բայց հաղթանակ էր»,- շեշտեց Նալչանջյանը:

 

tert.am

 

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ