Մշակույթ - Հանդիպում «Հայ հերոսուհի կանայք» գրքի հեղինակի հետ

Ս. թ. ապրիլի 6-ին, ժամը 14:30-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում (հասցե` Զարոբյան 20) տեղի կունենա հանդիպում «Հայ հերոսուհի կանայք» գրքի հեղինակ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի հետ: Ներկաները կծանոթանան հետաքրքիր և արժեքավոր գրքի ստեղծման պատմությանը, կլսեն հեղինակի մեկնաբանությունները:

 

Գրքում ներկայացված են 19-րդ դարի վերջից մինչև մեր օրերը պատերազմներին մասնակցած և հերոսացած կանանց պատմությունները: Միջոցառմանը ներկա կգտնվեն գիտության և արվեստի կին գործիչներ, ինչպես նաև արցախյան հերոսամարտի մասնակից կանայք, այդ թվում` «Ազատամարտիկ կանանց» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանը, «Անահիտ» ջոկատի ղեկավար Անահիտ Մարտիրոսյանը, ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը:

 

Միջոցառման պատվավոր հյուրն է Արցախի ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Միջոցառման ավարտին իր հեղինակած երգերի կատարումով հանդես կգա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ