Ժամանց և շոու բիզնես - «Հուսով` եմ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա». Սերժ Թանկյան

«Շատ երախտապարտ եմ հայ քաջարի զինվորների ծառայությամբ»,- այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը, ով ՊԲ զորամաս այցելելուց հետո մասնակցել է նաև Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղում նոր բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

«Իրապես շատ հուզված և հպարտ եմ՝ տեսնելով Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի նոր բնակարանների հանձնման այս պահը: Ընկերոջս՝ Ատոմ Էգոյանին ասում էի, որ տարբեր միջոցառումների բացմանն եմ մասնակցել, բայց սա ամենահուզիչն էր ինձ համար, որովհետև այստեղ հայ ընտանիք պետք է ապրի, որի համար մենք շատ ուրախ ենք»,- ասել է Ս. Թանկյանը և ընդգծել, որ իրենք հաճույքով պետք է մի ծրագիր կազմակերպեն Արցախում:

 

«Ես շատ կցանկանայի մի օր էլ գայի Արցախ նվագեի և եթե կարողանամ ուրիշ արվեստագետներ էլ հետս բերեմ: Հիմա ամենակարևորն Արցախի մասին խոսելն է և այն ներկայացնելը տարբեր վայրերում և մարդկանց: Պետք է բոլորն իմանան, որ Արցախը շատ գեղեցիկ երկիր է և այստեղի ժողովուրդը բոլորին սպասսում են ժպիտներով և մեծ սիրով: Հուսով եմ, որ իմ մենահամերգն Արցախում չի ուշանա»,- ընդգծել է Ս. Թանկյանը:

 

Հիշեցնենք, որ Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

 

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ