Մամուլ - «Միջազգային դիտորդները նույնպես փաստեցին, որ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել». Սամվել Խուդոյան. Առավոտ

Հոգեբան Սամվել Խուդոյանը ապրիլի 4-ին «Տեսակետ» մամուլի ակումբում խոսեց հետընտրական սթրեսի մասին: Հաճախ ընտրություններից հետո հասարակության և պայքարող ուժերի չարդարացված հույսերը կարող են հանգեցնել սթրեսի: Սամվել Խուդոյանն անդրադառնալով այս թեմային՝ ասաց, որ հոգեբանության մեջ վերջերս ստեղծվել է հետընտրական սթրեսային խանգարում հասկացություն:


«Դա արտահայտվեց հատկապես ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: Սա դրսևորվում է ագրեսիայով, դեպրեսիայով, տագնապներով, սոցիալական բունտերով: Մեզ մոտ արտահայտվում է ուղղակի հուսահատության, դեպրեսիայի ձևով, բայց խանգարման մակարդակի չի հասնում: Նույնիսկ այն ուժերի համար, որոնք չեն անցել, արտակարգ մի բան չէր»,- նշեց նա: Նա ասաց, որ խոսել է ընդդիմադիր ուժերի վստահված անձանց հետ ընտրությունների օրինական լինելու մասին: «Բոլորը միաբերան ասացին, որ ամեն ինչ նորմալ է անցել, իհարկե տեղեր կային, որ փողը վերցնում էին և ընտրում:


Միջազգային դիտորդները նույնպես փաստեցին, որ ընտրակաշառքը մեծ դեր է ունեցել»,- հաղորդեց հոգեբանը: Նա հավելեց նաև, որ եթե ընտրակաշառքը չլիներ, այն իշխանությունը, որը տապալել էր երկրի տնտեսությունը, 5 տոկոս էլ չէր հավաքի. «Նրանց միայն իրենք ձայն կտային»:


Այն հարցին, թե ինչու են մարդիկ ընտրակաշառք վերցնում, հոգեբանը պատասխանեց, որ աղքատ հասարակությունը ենթակա է բարոյազրկման, ծայրահեղ աղքատների համար այդ գումարը փրկություն էր: Նա խոսեց նաև իրենց քվեի հանդեպ ժողովրդի թերահավատության մասին. «Մեթոդներ կան, որոնք անհուսության պատրանք են ստեղծում, օրինակ՝ կեղծ սոցհարցումները»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/04/874697/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ