Տարածաշրջան - Թուրքական մամուլի անդրադարձը` հայաստանյան խորհրդարանական ընտրություններին

«Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին ԱԺ ընտրություններ»,- նշում է hurriyet.com.tr կայքը: «Մինչեւ հիմա հաշվված քվեները փաստում են, որ իշխող «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-ը (ՀՀԿ),  հավաքելով ձայների 50.43%-ը, կառավարություն ձևավորելու հնարավորություն է ստանում»,-նշել է «Ակոս» թերթը:  Թուրքական կայքերից evrensel.net-ը, նշում է ՝ «իշխող կուսակցությունը կրկին առջևում է»:

 

Սրա հետ մեկտեղ ընդդիմադիրներն առաջ են քաշում այն պնդումները, որ ընտրություններում եղել են խախտումներ:

 

Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ձայների 50.43%-ը:   Իսկ սրան հակառակ, թուրքական evrensel.net-ը նշում է, որ ՀՀԿ-ն հավաքել է ձայների 53%-ը: Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան Դաշինք»-ը ստացել է  ձայների 28.29%-ը: Evrensel.net-ը, ի տարբերություն մյուս կայքերի, անդրադարձավ նաև «Դաշնակցությանը» հայտնելով, որ կուսակցությունը, հավաքելով 7%, կարողացել է հաղթահարել անցողիկ շեմը և մտնել ԱԺ:

 

«Ակոս»-ի հաղորդմամբ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ընտրություններից հետո  հայտարարություն է արել, որտեղ նշել է, որ կուսակցությունները ունեցել են  բոլոր հնարավորությունները նոր իշխանություն ձևավորելու համար:

 

«Ակոս»-ը  նշում է, որ ընտրության ժամանակ տեղ-տեղ եղել են լարվածություններ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ հայաստանյան պատվիրակությունը հայտնել են  իրենց  մտահոգությունը, մասնավորապես ընդդիմադիր ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու, ձայնը վաճառելու դեմ ուղղված փորձերի և քարոզարշավ իրականցնելու վերաբերյալ:

 

Հետաքրքրական է, որ թուրքական կայքի ներկայացրած թվերը, պատահականորե՞ն, թե՞ դիտմամբ, այնքան էլ չեն համապատասխանում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական տվյալներին: Սակայն պիտի փաստենք, որ թուրքական մամուլը ողողված է  հայաստանյան  ընտությունների արդյունքները ներկայացնող հոդվածներով:

 

 

Նյութի աղբյուր՝

www.hurriyet.com.tr  

www.evrensel.net   

www. agos.com.tr

 

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

 

 

 

 

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ