Հասարակություն - «Մարդկանց բերում են, ստիպում նշանը դնել, քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, գնալ». Դանիել Իոաննիսյան

«Իրավիճակը թեժ է, խախտումները համատարած են»,- արձանագրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ նրա՝ Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում համատարած է վերահսկող քվեարկությունը. «Երկու, երեք հոգով մտնում են քվեախցիկ եւ դա որեւէ տեղ չի գրանցվում:


Մեր դիտորդները զեկուցել են, որ 45 տոկոս ընտրատեղամասերում նման դեպքեր են արձանագրվել: Դիտարկվող տեղամասերի 25 տոկոսում գտնվում են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձինք, որոնք ո՛չ հանձնաժողովի անդամ են, ո՛չ վստահված անձ, ո՛չ էլ՝ լրագրող ու դիտորդ, այդ մարդկանց տեղամասից դուրս հանելու մեր դիտորդների պահանջը մնում է չբավարարված: Խախտումները համատարած չեն գրանցվում գրանցամատյանում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի դիտորդին արդեն հեռացրել են տեղամասից, հանձնաժողովը քվեարկության է դրել այդ հարցն ու հեռացրել՝ պատճառաբանելով, որ տարիքով փոքր է, բայց Ընտրական օրենսգիրքը տարիք չի սահմանում»:


Դանիել Իոաննիսյանի խոսքով, էլեկտրոնային գրանցման սարքերը տեղամասերի 60 տոկոսում խնդիրներ են առաջացրել: Դանիել Իոաննիսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր մատնանշած խախտումներն արդյոք այն խախտումներն են, որոնք կարող են ընտրության արդյունքների վրա ազդել, ի պատասխան ասաց. «Այո՛, տեսնում ենք, որ բազմաթիվ տեղամասերում տեղի է ունենում վերահսկվող քվեարկություն: Ընտրողի գլխին կանգնած վերահսկում են, այդ դեպքերը համատարած են… Սա ընտրություն չէ, պարզապես մարդկանց բերում են, ստիպում նշանը դնել, քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, գնալ:


Սա ընտրություն համարելը դժվար է»: Դանիել Իոաննիսյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ սխալվե՞լ է, երբ ավելի վաղ պնդում էր, որ տեսախցիկների առկայությունը տեղամասերում կբացառի խախտումները, եւ խախտումներ կլինեն միայն տեղամասից դուրս, ի պատասխան ասաց. «Մենք շատ միամիտ էինք, երբ կարծում էինք, որ խախտումները տեղամասից դուրս կլինեն, խախտումները թե՛ մնացել են տեղամասում, թե՛ տեղամասից դուրս են:


Վարչական ռեսուրս, ընտրակաշառք…տեղամասերում ընտրախախտումները ավելացել են, նույնիսկ չեմ համեմատում 2012, 2015 թվականների ընտրությունների հետ, համեմատելու բան չկա, որովհետեւ նույնիսկ 2015 թվականի սարսափելի հանրաքվեի դեպքում, այս ընտրություններն էլ ավելի վատն են, նման քանակի խախտումներ այն ժամանակ չկային: Այն ժամանակ մենք կարծում էինք, որ վերջն է, բայց պարզվեց, որ վերջն այսօր է»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/02/873533/

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ