Մշակույթ - ՀՀ մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ հայտարարում է քանդակի մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի 150-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպում է քանդակի սիմպոզիում, որը կիրականացվի 2017 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, բանաստեղծի ծննդավայրում՝ Դսեղում:

 

Քանդակի սիմպոզիումին կմասնակցի 20 քանդակագործ:
Նյութը՝ տուֆ 2x1x1 մ/խորանարդ չափով:

 

Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի մեկ տուֆի կտոր:
Թեմա՝ Հ. Թումանյանի ստեղծագործությունների հերոսներ, թումանյանական գրականություն:

Ավարտուն քանդակները տեղադրվելու են Դսեղ գյուղում:
Սիմպոզիումի ավարտից հետո մրցույթի առաջին երեք տեղերը զբաղեցնող ստեղծագործությունների հեղինակները կպարգևատրվեն դրամական մրցանակներով, հետևյալ կարգով.
◆ 1-ին տեղ` 500.000 դրամ,
◆ 2-րդ տեղ` 400.000 դրամ,
◆ 3-րդ տեղ` 300.000 դրամ:

 

Կեցությունը, սնունդը և ստեղծագործության նյութը հոգում է կազմակերպող կողմը:

Անհրաժեշտ բոլոր գործիքները բերում է քանդակագործը:

Սիմպոզիումին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդներ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ