Պաշտոնական - Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

 

Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը:
Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնհարել: 
Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:  
 

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ