«Տեսակետ» մամուլի ակումբ - «ՀՅԴ»-ն 127 տարեկան է, «ԵԼՔ»-ի համար դրական բնորոշում է, որ 127 տարեկան չէ. ՀՅԴ-ական և «ԵԼՔ»-ի թեկնածուների բանավեճը . Tert.am

Դաշնակցության ծրագրերը տարբերվող են, եթե ինչ-որ մի բան պոպուլիստական լիներ, ապա կուսակցությունը 127 տարվա պատմություն չէր ունենա: Այսօրվա կուսակցություններն ու դաշինքները նույնիսկ 127 ամսվա պատմություն չունեն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թիվ 1` Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ՀՅԴ-ից առաջադրված թեկնածու Արմինե Ռուստամյանը. «Մեր կուսակցության ծրագրերը պոպուլիստական չեն, ՀՅԴ-ն խորհրդարանում հինգ պատգամավոր ուներ և հինգ հոգով սահմանադրական փոփոխության է հասել»:

Անդրադառնալով քարոզարշավին, Արմինե Ռուստամյանն ասաց, որ ՀՀԿ-ն լուրեր է տարածել, թե ինքն ինքնաբացարկ է հայտնել, սակայն նման բան գոյություն չունի.

«Տարածող ուժը նման քայլերի է դիմում և ձայների խնդիր ունի»,- նշեց ՀՅԴ թեկնածուն:

«ԵԼՔ» դաշինքից Կենտրոն տարածքում առաջադրված թեկնածու Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք 127 տարվա պատմություն չունեն և դա դրական բնութագիր են համարում:

 


Պատասխանելով հարցին, թե ինչու պետք է ընտրեն «ԵԼՔ»-ին, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Մենք 127 տարեկան չենք, և դա մեզ համար լավ բնորոշում է: Բացի դրանից՝ այս պահից հայտարարում ենք, որ ՀՀԿ-ի հետ դաշինք չենք կազմելու՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Բացի այդ՝ մենք ամենաերիտասարդ դաշինքն ենք»:

Ալեն Սիմոնյանն նշեց նաև, որ դաշինքը ծրագիր ունի՝ սկսել բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ և ղարաբաղյան խնդրի հարցում չխոսել փոխզիջումների մասին, քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր հռետորաբանությունը:

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ «ԵԼՔ» դաշինքը դիմելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դպրոցների տնօրենների ձայնագրություններով պայմանավորված և պահանջելու է անվավեր ճանաչել ՀՀԿ-ի գրանցումը:

Դաշնակցական թեկնածուն միջամտեց, որ չնայած կրթության և գիտության նախարարը դաշնակցական է, սակայն դպրոցների տնօրենները ցուցակներ են հավաքում ՀՀԿ-ի համար:

Հարցին, թե փաստորեն Լևոն Մկրտչյանը ոչինչ չի արել չկուսակցականացված դպրոցներ ունենալու համար, բացի դրանից՝ ՀՅԴ-ն էլ ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր ունի ստորագրած, ՀՅԴ-ական թեկնածուն պատասխանեց.

«Ի՞նչ աներ, բոլորին գործից հանե՞ր»:

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ