«Տեսակետ» մամուլի ակումբ - Պայմանական վաղակետ ազատման համակարգում կատարված փոփոխությունները մեծացնում են դատապարտյալների հնարավորությունները. Հ.Հովհաննիսյան. Panorama.am

Այսօր` մարտի 25-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Հանրային խորհրդի անդամ, Պատժաչափի կրճատման և պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը: Ստորև նեևկայացնենք, թե ինչպես են մեր գործընկերները անդրադարձել ասուլիսին:

panorama.am

Վերջին տարիներին լուրջ մտահոգություններ էին հնչում, որ պատժաչափի կրճատման և պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման համակարգից քչերն են կարողանում օգտվել: Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է կատարել համապատասխան օրենքներում: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ից,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի անդամ, Պատժաչափի կրճատման և պատիժը կրելուց վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Նա նշեց, որ փոփոխությունների համաձայն եռաստիճան համակարգը դառնում է երկաստիճան: Վարչական հանձնաժողովը տարալուծվում է, վարչականի գործառույթները միավորվել են անկախ հանձնաժողովին: Անկախ հանձնաժողովի կազմն ավելի մասնագիտացել է, կազմված է լինելու՝ առողջապահության նախարարության կողմից՝ հոգեբան, հոգեբույժ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ սոցիալական աշխատող, արդարադատության նախարարության կողմից՝ քրեաբան, մեկական ներկայացուցիչ նախագահի աշխատակազմից, ՄԻՊ աշխատակազմից, տվյալ ոլորտում հինգ տարի գործունեության ծավալող ՀԿ ներկայացուցիչ: Հ. Հովհաննիսյանի խոսքով, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դուրս են գալիս անկախ հանձնաժողովի կազմից:

 

Հ. Հովհաննիսյանը նշեց, որ մինչ հիմա անկախ հանձնաժողովին ներկայացվում էր գործերի մեկ քառորդը, կամ մեկ հինգերորդը, հիմա հանձնաժողովը հինգ անգամ ավելի շատ գործ պետք է ուսումնասիրի:

 

«Օրենքի պահանջն է, որ անկախ հանձնաժողովն ամբողջ կազմով անպայման պետք է հանդիպի դատապարտյալի հետ, քննեն գործը: Դատապարտյալն իրավունք ունի ներգրավել քննությանը փաստաբանի, ինքը ներկա լինել: Մինչև հիմա անկախ հանձնաժողովի անդամները գնում, հանդիպում էին դատապարտյալին, վերադառնում, անկախի նիստին ներկայացնում իրենց տեսակետները, որից հետո գաղտնի քվեարկություն էր լինում: Հիմա մի փոքր թափանցիկությունն ավելացել է, ամբողջ հանձնաժողովի կազմով պետք է հանդիպեն դատապարտյալին»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով, դրական փոփոխություններ կան դատապարտյալների իրավունքների պաշտպանության տեսակետից, համակարգից օգտվելու տեսակետից հնարավորություններն ավելանում են: Հ. Հովհաննիսյանը դրական է համարում նաև այն, որ չափանիշներրը, որոնք մինչ հիմա կառավարության որոշումներով, ենթաօրենսդրական ակտերով էին սահմանվում, թե որ դատապարտյալին պետք է թույլ տրվի օգտվել այդ հնարավորությունից, հիմա սահմանվում են օրենքի մակարդակով:

 

«Բայց կան որոշ մտահոգիչ խնդիրներ, մասնավորապես քրեակատարակողական հիմնարկների ղեկավարությունից այդ դրական սանկցիայի ոլորտը կառավարելու դրական լծակի նվազեցում: Իրավանքի մեջ այսպես է՝ դրական և բացասական սանկցիաները պետք է լինեն զուգակշռված: Երբ բացասական սանկցիաներն ավելի շատ են, քան դրական սանկցիաները, բերում է կոնֆլիկտային իրավիճակների, գուցե նաև անհնազանդության տրամադրությունների: Կարծում եմ՝ հետագայում, փոփոխություններ կատարելիս, անկախ հանձնաժողովում նաև պետք է ընդգրկվեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ: Նախ՝ այդ մարդիկ ամեն օր շփվում են այդ մարդկանց հետ, գիտեն այդ մարդկանց բնավորությունը, նիստուկացը, երկրորդ՝ իրենց այդ լծակն անհրաժեշտ է ոլորտում վիճակը կառավարելի, վերահսկելի դարձնելու համար»,- որպես մտահոգիչ գործոն՝ նշեց Հանրային խորհրդի անդամը:
Նա ընդգծեց, որ մեկ հանձնաժողովի բացակայությունը, թափանցիկության ավելացումը դատապարտյալների հնարավորությունները մեծացնում է՝ նայելով իրավունքների պաշտպանության տեսակետից:

 

iravunk.com

 

Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր մտահոգությունները ներկայացրեց դատապարտյալների վաղաժամկետ ազատման օրենքի մասին: Խնդրին քաջատեղյակ ՀԽ-ի անդամն ասաց, որ դատապարտյալի վաղաժամկետ ազատման հարցը քննելու է հասարակական հիմունքով ձեւավորված հանձնաժողովը, իսկ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը կարծիքը միայն տեխնիկական բնույթի է լինելու: «Մինչդեռ ՔԿՀ-ի աշխատակիցն ավելի շատ է առնչվում դատապարտյալի հետ, հետեւաբար նա անկախ հանձնաժողովում պետք է ներկայացված լինի»,- ասաց բանախոսը:

 

Բացի այդ, ըստ ՀԽ-ի անդամի, 6 հոգանոց անկախ հանձնաժողովը հասարակական հիմունքով աշխատելու դեպքում չի կարող օպերատիվ արձագանքել դատապարտյալների վաղաժամկետ ազատման պահանջին, քանի որ հանձնաժողովի անդամները զբաղված են: Պետք է հանձնաժողովի անդամներին ֆինանսավորել:

 

«Իրավունք»-ի հարցին` արդյոք ՔԿՀ-ի աշխատակցի կարծիքը դատապարտյալի մասին հաճախ սուբյեկտիվ չէ, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` ինչքան էլ սուբյեկտիվ լինի, բայց պետք է լսել նաեւ ՔԿՀ-ի աշխատակցի կարծիքը:

 

Մեր մյուս հարցին` վաղաժամկետ ազատման դաշտում չկա՞ն կոռուպցիոն ռիսկեր, վերջին տարիներին չեն եղել: «Նախկինում անշուշտ եղել են, դրա համար էլ ձեւավորվեցին անկախ հանձնաժողովներ: Դատապարտյալների 4 տոկոսն է կարողանում անցնել վաղաժամկետ ազատման բոլոր փուլերով, ազատվել կամ պատժաչափի կրճատման հասնել: Իսկ սա փոքր թիվ է»,- մանրամասնեց Հովհաննես Հովհաննիսյանը:

 

Ի դեպ, ՀԽ-ի անդամը վիճակագրական տվյալներով հերքեց այն տեսակետը, թե Հայաստանում դատապարտյալները շատ են: 320 մլն բնակչություն ունեցող ԱՄՆ-ում կա 2,2 մլն դատապարտյալ: ՌԴ-ում 100.000 բնակչին հասնում է 447, Հայաստանին` 100.000 բնակչի դեպքում162, Վրաստանում` 263, Ադրբեջանում` 236, Թուրքիան` 238, Իրանում`287 դատապարտյալ:

 

 

Հունիսի 10-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Թեման՝ «Հարկային օրենսգրքի նոր բարեփոխումները. իրակա՞ն են արդյոք թանկացումների մասին շրջանառվող լուրերը: Տնտեսական ընդհանուր իրավիճակ»:

 

 Ժամը 12.00 հյուրն է Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչ Խորեն Ստեփանյանը: Թեման՝ «Խ. Ստեփանյանի տնկած ազնվամորու թփերը, որոնք արդեն իսկ պիտի մի քանի անգամ ջրված լինեին, չեն ջրվել՝ ջրամատակարարման անսպասելի խախտման պատճառով: Երկրից չարտագաղթելու որոշում ընդունած և սեփական հողում գործ դրած բնակիչն արդեն կրել է  1.5 մլն դրամի վնաս և կանգնել բանկային պարտավորությունների առաջ, սակայն ջուր մատակարարող ընկերությունը մեղքն իր վրա չի վերցնում: Ո՞վ է մեղավոր իրականում, ումի՞ց է պետք ակնկալել փոխհատուցում, և որո՞նք են Ստեփանյանի հետագա քայլերը»:

Հունիսի 7-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Թեման՝ «Թուրք-ադրբեջանական զորավարժությունները, Բաքվից հնչող վերջին հայտարարությունները, ակնկալիքներ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից, հարակից հարցեր»:

  

Ժամը 12.00 հյուրերն են Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և վերլուծաբան, հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը: Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը, դրա ռիսկերն ու վտանգները: Ինչու և ինչպես այն կարող է սպառնալ մեր ազգային անվտանգությանը»:

Հունիսի 6-ին, ժամը 12,00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Թեման՝ «Հայաստանը և Իրանի շուրջ զարգացումները տարածաշրջանային համատեքստում։ Նախիջևան․ վերջին գործընթացները»։

 

Ժամը 13,00 հյուրերն են «Հանուն հայկական արժեքների պահպանության և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնող խմբի» անդամ Արթուր Արամյանը և իրավախորհրդատու Լիա Դալլաքյանը։ Թեման՝ «ՀՀ կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը․ վտանգները, սպառնալիքներն ազգային անվտանգությանը և մեր ազգային հոգեկերտվածքին, հակասությունը Սահմանադրությանը։ Ստամբուլյան կոնվենցիայի չեղարկման հարցը»։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ