Սպորտ - Մեկնարկել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառումը

Երեկ՝ մարտի 23-ին, կայացել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառման երևանյան փուլը, որը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համատեղ:

 

Միջոցառումն անցկացվել է «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում, որին մասնակցել են Երևան քաղաքի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նոր Նորք և Կենտրոն համայնքների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների թիմերը (5 տղա և 5 աղջիկ): Մասնակիցներն ուժերն են չափել 7 մարզաձևերից՝ ցատկ տեղից, նիզակի նետում, գնդակի նետում, արգելավազք, երկար տարածության վազք և խաղային փոխանցավազք:

 

Ընդհանուր միավորների հաշվարկով հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի № 170 դպրոցի թիմը:

 

Նշենք, որ միջոցառումը լինելու է շարունակական, և երևանյան փուլից հետո կանցկացվեն մարզային փուլերը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ