Մշակույթ - Կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությանը ներկայացված են հայաստանյան երաժշտական կյանքի ցայտուն դրսևորումները, 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները:

 

Մրցանակաբաշխությունը կկայանա հետևյալ անվանակարգերում.
◆ Դասական երաժշտության ժանր
Լավագույն ալբոմ
Լավագույն երաժիշտ-կատարող
Լավագույն երաժշտախումբ

 

◆ Ժողովրդական երաժշտության ժանր
Լավագույն ալբոմ
Լավագույն երաժիշտ-կատարող
Լավագույն երաժշտախումբ

 

◆ Մասսայական երաժշտության ժանր
Լավագույն ալբոմ
Լավագույն փոփ երաժշտախումբ
Լավագույն ջազ երաժշտախումբ
Լավագույն ռոք երաժշտախումբ
Լավագույն երգիչ (ուհի)
Տարվա հիթ
Տարվա լավագույն տեսահոլովակ
Տարվա լավագույն համերգային ծրագիր
Կտրվեն նաև հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի և հաջողությունների համար:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ