Մամուլ - Առավել շատ մանդատներ. ինչպիսի՞ն են թեկնածուների ակնկալիքներն ընտրություններից

ՀՅԴ-ի ակնկալիքներն այս խորհրդարանական ընտրություններից բարձր են, ու, կարծում եմ, որ այս անգամ ընտրություններին քաղաքական մեր ուժը կունենա ավելի բարձր քվոտա, քան եղել են նախորդ անգամ: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեփական դիտարկումները ներկայացրեց ՀՅԴ տարածքային ցուցակի թեկնածու Անահիտ Հարությունյանը: 

Վերջինս ասաց, որ ազգաբնակչության հետ առավել շատ շփումներից հետո զգացել է, որ մարդիկ հիմա ավելի շատ են իրենց վստահում, ինչն էլ հիմք է հանդիսանում ենթադրելու, որ այս ընտրություններից հետո ՀՅԴ-ն պատգամավորական կրկնակի մանդատներ կունենա:

«Հայկական վերածնունդ» կուսակցության տարածքային ցուցակի թեկնածու Աբգար Ափինյանն էլ նախընտրական քարոզչության ընթացքում նկատել է, որ մարդիկ հույսեր են կապում իրենց ուժի հետ և համակրում այն: Նա լիահույս է, որ ԱԺ-ում ՀՎԿ պատգամավորների թիվը կավելանա, որովհետև իրենք 30 կետից բաղկացած իրատեսական համալիր ծրագիր են ներկայացրել:

Մյուս բանախոս Զարուհի Բաթոյանը, որ ներկայացնում է «Ելք» դաշինքը և քաղաքական այդ ուժի տարածքային ցուցակի թեկնածուներից է, ասուլիսի ժամանակ ասաց, որ իրենց դաշինքի մասին հատկապես այս երկու շաբաթվա ընթացքում սկսել են ավելի շատ խոսել: «Ես կարծում եմ, որ մարդկանց շրջանում տեղեկացվածությունը մեր դաշինքի մասին գնալով աճում է: Մարդիկ իսկապես ջերմ են ընդունում մեզ: Իսկ ԱԺ-ում «Ելք» դաշինքը պատշաճ կերպով կներկայանա»,- ասաց բանախոսը:

 

Նյութի աղբյուր ՝haymedia.am

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ