Տարածաշրջան - Թուրքական «Ակոս» թերթի անդրադարձը «Հաց բերողի» մահվան առնչությամբ

2016 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում Սասնա Ծռերի կողմից ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվելու ժամանակ Արթուր Սարգսյանը հայտնի դարձավ` որպես «Հաց բերող»:

 

Արթուր Սարգսյանը զինված ուժերին աջակցելու մեղադրանքով` օգոստոսի 16-ին ձերբակալվել է, և չնայած առողջական խնդիրներին, պահվում էր բանտում: Արթուր Սարգսյանը ուներ լուրջ առողջական խնդիրներ, և նրան ազատ արձակելու համար ընկերները, ընտանիքի անդամները և հասարակությունը բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել:

 

«Ակոս»-ը նշում է, որ Արթուրի փաստաբանը նրան ազատ արձակելու համար դիմել էր Մարդու իրավունքների միջազգային դատարան, որից երկու օր հետո պատասխանելով դիմումին, պահանջվել է ձերբակալված Արթուրի առողջական վիճակի մասին տեղեկություն, ինչպես նաև  պահանջել է` Արթուրին բանտում տրամադրել անհրաժեշտ դեղորայք:

 

«Հաց բերողը» ձերբակալվել էր օգոստոսին,  միայն դեկտեմբերի 31-ին առողջական խնդիրների պատճառով ազատ էր արձակվել, սակայն փետրվարի 9-ին` կրկին ձերբակալվել: Երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո Արթուրը  հիվանդանոցում հացադուլ էր սկսել:

 

 Արթուր Սարգսյանը մի քանի օր անց` իր ցանկությամբ հիվանդանոցից դուրս էր գրվել: Մարտի 15-ին վիճակը կրկին վատթարացել էր և նա մահացել է: Նրա մահվան պատճառը եղել է սրտի և թոքերի անբավարարվածությունը: Արթուր Սարգսյանի մահվան լուրը իմանալուց անմիջապես հետո` Երեւանում կազմակերպվել են բողոքի ցույցեր:

                                                                                                                  

 

Թարգմանեց` Վարդուհի Թովմասյանը

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ