Հասարակություն - Բժշկությունը չպետք է վերածվի բիզնեսի. Անդրանիկ Ոսկանյան

ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան, «Բնաբուժություն» ՍՊԸ նախագահ, ռեսպիրատոր բժշկության հայկական միավորման նախագահ, ՀՀ-ում անձավաբուժական գործի հիմնադիր, «Հանրապետական անձավաբուժական կենտրոնի» ղեկավար Անդրանիկ Ոսկանյանը Հայաստանում անձավաբուժական գործի հմնադիրներից է:

 

«Մեք նպատակ ունեինք անձավ ստեղծել, և այսօր ունենք այն «Բնաբուժություն» ընկերության ցանկում: Մենք ընդունում ենք այն երեխաներին, ովքեր գտնվում են բրոնխիալ ասթմայի ձևավորման ռիսկի զոնայում: Մեր ուսումնասիրությունները, որոնք անցկացրինք Երևանի Շենգավիթ համայնքի 28 դպրոցներում՝ առաջինից երրորդ դասարանի երեխաների շրջանում, եկանք այն եզրակացության, իսկ ավելի ճիշտ՝ հայտնաբերեցինք, որ երեխաների մոտավորապես 12.6 տոոսը ունեն ասթմայի՝ այս կամ այն սիմպտոմներ, այսինքն՝ նրանք գտնվում են ասթմայի ճանապարհի վրա. ոմանց մոտ նոր էր ձևավորվում, ոմանց մոտ էլ արդեն ձևավորվել էր: Այդ երեխաներին առաջարկեցինք, որ անցնեն անձավաբուժական ռեկրեացիա ու ապշեցուցիչ արդյունքի հասանք: Ավելին ասեմ, այդ արդյունքը գերազանցեց մեր սպասելիքները. երեխաների 85-88 տոկոսի մոտ վերացան այդ երևույթները, և իրենց մոտ այլևս ասթմա չձևավորվեց: Այդ ժամանակ մենք մտածեցինք, որ հարկավոր է մի ծրագիր մշակել, հետազոտություններ անել ու ծնողին տեղեկացնել իր երեխայի առողջական խնդրի մասին: Մենք շատ ուրախացանք, երբ հասանք այն արդյունքին, որ մեր ստորգետնյա աղի հանքի և վերգետնյա առողջարաննները ներառվեցին պետական պատվերի ցանկում: Երեխաները, փաստորեն, կկարողանային անվճար բուժում ստանալ», - Tesaket.info-ի հետ զրույցում նշեց Անդրանիկ Ոսկանյանը:

 

Դեռ 90-ականներից պետպատվերի շրջանակում բազմաթիվ փոքրիկներ բուժում են ստացել աղի հանքում ստորգետնյա առողջարանում, սակայն Անդրանիկ Ոսանյանը նշում է՝ պետական պատվերով նախատեսված տեղերը վերջին տարիներին քչացան, իսկ այս տարի ընդհանրապես պետպատվերիով տեղեր չեն հատկացվել:

 

«Երեխաներից 12.5 տոկոսի մոտ կան նմանատիպ խնդիրներ ու նրանք բուժման կարիք ունեն, մինչդեռ վերջին տարիներին ընդամենը 30 տեղ էր հատկացված: Դա շատ քիչ է: Մենք ամեն տարի դիմում ենք Առողջապահության նախարարություն, որ մեր բյուժեն ավելացնեն: Նախորդ տարի այդ բյուջեն պակասեցրին, իսկ այս տարի մենք արդեն բյուջե չունենք: Ես՝ որպես հանրապետության գլխավոր թոքաբան, խիստ անհանգստացած եմ այս փաստի համար, քանի որ, ինչպես հայտնի է, մեր երկրի կենսամակարդակը ցածր է ու ծնողը չի կարող իր երեխային տանել ու բուժել մի, այսպես ասած, «կասկածելի» հիվանդության համար այն պարագայում, երբ մյուս երեխաները հաց չունեն ուտելու: Այդ ծնողերը չեն վճարի, վճարելու ունակ չեն: Այսինքն՝ եթե չլինի պետական աջակցություն, մենք չենք կարողանա օգնել երեխաներին: Պետությունը պետպատվերի տեղեր պիտի հատկացնի, որպեսզի մենք կարողանանք պակասեցնել ասթմայով հիվանդացությունը»:

 

Անդրանիկ Ոսկանյանը շեշտեց՝ վերոնշյալ խնդրի հետ կապված՝ արդեն դիմել է Առողջապահության նախարարությանը, հանդիպումներ պետք է ունենա: Վերջինս շեշտեց՝ բժշկությունը չպետք է վերածվի բիզնեսի, բժշկության գերնպատակը պետք է լինի մարդուն օգնելը, բուժելը, առողջացնելը, թեև, ինչ խոսք, ֆինանսներից շատ բան է կախված, ու, բնականաբար, յուրաքանչյուր երկրում բժշկության զարգացումը և առաջխաղացումը ուղիղ կապ ունի այն հանգամանքի հետ, թե առողջապահության ոլորտում տվյալ պետությունը որքան գումարներ է ներդնում: Հանրապետության գլխավոր թոքաբանը հույս հայտնեց, որ Առողջապահության նախարարությունը կզբաղվի այդ հարցով ու մոտ ապագայում պետական պատվերի շրջանակում տեղեր կտրամադրի, որպեսզի երեխաները բուժում ստանան աղի հանքում՝ ստորգետնյա առողջարանում կամ վերգետնյա անձավում:

 

Մանրամաները՝ տեսանյութում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ