Մշակույթ - «Կարելի է ապրել ամենախուլ գյուղում, բայց լինել աշխարհի կենտրոնում». Ռուբեն Բաբայան

«Ներկա պահին շրջում ենք սահմանամերձ գյուղերով և Հայաստանի տարբեր մարզերով ու ներկայացումներ խաղում: Կարծում եմ՝ Հայաստանի ոչ մի բնակիչ, որտեղ էլ, որ ապրի, իրեն չպետք է զգա մշակութային օղակից դուրս: Կարելի է ապրել ամենախուլ գյուղում, բայց լինել աշխարհի կենտրոնում,»- ասաց Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը մարտի 16-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Հյուրը խոսեց սահմանամերձ գյուղերում ունեցած ներկայացումների, ապագա միջազգային փառատոների, որոնց մասն է լինելու նաև Տիկնիկային թատրոնը, սկսնակ դերասանների ու խորհրդարանական ընտրությունների մասին: «Ապրիլի 10-ին Սանկտ Պետերբուրգում խաղալու ենք «Հովնան» ներկայացումը: Ապրիլի 30-ին էլ՝ Զարուհի Անտոնյանի «The best of Shakespeare»-ը Մոսկվայում: Դրանից հետո մայիսին Պրահայում ներկայանալու ենք «Մատնաչափիկով», բայց սրանից հետո չեմ կարող ասել՝ ուր կգնանք, քանի որ ամեն ինչ կախված է ֆինանսավորումից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/16/866526/ 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ