«Տեսակետ» մամուլի ակումբ - Դավիթ Գասպարյանը մեջբերեց հայտնի երգը. «7 յար ունեմ, 7-ն էլ սիրուն, 7-ն էլ աննման» (Տեսանյութ)

Մարտի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Դավիթ Գասպարյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը: Դավիթ Գասպարյանն առաջարկեց Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը շնորհավորել. «Չարենց, ծնունդդ շնորհավոր» արտահայտությամբ եւ ծափերով: «Չարենցի հետ հոբելյանական է դառնում նաեւ 37 թիվը՝ Ստալինյան բռնաճնշման 80-րդ տարելիցը»,-փաստեց գրականագետը: Նա ուրախությամբ նշեց, որ 2012-ին հրատարակված եւ մեծ աղմուկ հանած իր «Գիրք մնացորդացը» վերջապես կհասնի ընթերցողին. «Ցավոք գիրքս այս ժողովրդավար դարաշրջանում կալանավորի կարգավիճակով էր» Ռուբեն Կարապետյանն էլ խոսեց Չարենցի 120-ամյակին նվիրված ելույթ-մենախոսությունից, որը կկայանա «Գոյ» թատրոնում: Արվեստագետն ասաց, որ հպարտ է, որ կարողացել է Չարենցից մի պտղունց վերցնել: Նաեւ նշեց, թե Չարենցը 7 դուռ է բացում, նա մի մարդ էր, որ իրեն նվիրեց մշակույթի վաղվա օրվան եւ մեր մշակույթը մաքրեց ավելորդ տատասկներից: Դավիթ Գասպարյանը ընդդիմացավ Ռուբեն Կարապետյանի` Չարենցի վերաբերյալ ասած «7 դուռ » արտահայտչությանը: «Եթե նրա սիրած կանանց մասին հայտնի երգի բառերով ասվեր՝ 7 յար ունեմ, 7-ն էլ սիրուն, 7-ն էլ աննման, դա ավելի ճիշտ կլիներ: Չարենցը ոչ թե 7 դուռ է բացել, այլ անսահման դռներ, նա Երեւանը դարձրել է գրական մայրաքաղաք»,- շեշտեց գրականագետը: Հավելենք, որ Չարենցի հոբելյանի առիթով իր ֆեյսբուքյան էջում յուրատեսակ նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա իր բոլոր ընկերներին առաջարկել էր Չարենցյան որեւէ տող դնել իր գրառման տակ եւ սեփական էջերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/13/865171/ 


Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ