Ժամանց և շոու բիզնես - Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի հաշմանդամ Յուլյա Սամոյլովան

Երգչուհի Յուլյա Սամոյլովան կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017» մրցույթին: Նա կկատարի «Flame is burning» երգը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական Առաջին հեռուստաալիքի հաղորդագրությունը: Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով և ունի առաջին խմբի հաշմանդամություն: Միևնույն ժամանակ աղջիկն ապրում է լիարժեք կյանքով: «Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ Է տեղի ունենում: Ես երջանիկ եմ»,­-ասել է երգչուհին գործակալությանը: Երգչուհի և կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել Է 1989 թվականին: Բազմիցս հաղթել Է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել Է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/13/865093/

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ