«Տեսակետ» մամուլի ակումբ - Ինձ այլ դաշտում եմ պատկերացնում, եւ կմնամ այդտեղ. Թեւան Պողոսյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

«Ինձ ավելի շատ պատկերացնում եմ հանրային սեկտորում՝ վերլուծական, հետազոտական աշխատանքներ իրականացնելիս: Ինչու ոչ նաեւ օրինակ ծառայելու, որ եթե եղել ես Ազգային ժողովի պատգամավոր, ապա չի նշանակում կյանքի երազանք, որ միայն ու միայն պետք է այդ պաշտոնում լինես»,- մարտի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով իր ծրագրերին, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը: Ըստ նրա, նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նորարարություններ չկան, հիմնականում կրկնություններ են: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական հարթակի ստեղծման մասին, որը կուսակցություն է դառնալու, հարցին, թե հնարավո՞ր է, որ Թեւան Պողոսյանը միանա Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Առաջինը՝ մաղթենք բարի երթ, հաջողություն բոլոր նախաձեռնություններին: Ես մի քանի անգամ տարբեր տեղերում տարբեր մարդկանց հետ կապված ասել եմ՝ երազում եմ, որ այնպիսի Հայաստան ունենանք, որ ցանկացած հայ, եթե ունի տեսլական կամ պատկերացումներ, թե ինքը ինչպես կարող է գալ եւ նպաստել երկրի զարգացմանը, ապա որեւէ մի պարագայում մենք չքննարկենք, թե ինչպես կարող էր այդ մարդը դրսից գալ եւ որոշել այսպիսի բան անել: Եթե ունի այդ պատկերացումները, աստված տա, թո՛ղ կարողանա ձեւավորել այն թիմը, պլատֆորմը, կուսակցությունը, ծրագիրը: Հասկանալի է՝ 2017 թվականին այլեւս դժվար մասնակցի, բայց միգուցե ավելի լավ՝ հինգ տարի ժամանակ կունենան, կաշխատեն մինչեւ 2022 թվականը եւ իրենց հայտը կներկայացնեն: Իսկ դրանից հետո հանրությունը ինքը կորոշի այդ ձեւավորված տեսլականը որեւէ մեկին հետաքրքրում է, թե ոչ: Հնարավո՞ր է համագործակցությունը, թե՞ ոչ. ընդհանրապես ասում են՝ կյանքում ամեն ինչ էլ հնարավոր է, այնուամենայնիվ, ես ինձ այլ դաշտում եմ պատկերացնում, եւ կմնամ այդտեղ այս պարագայում: Առայժմ որեւէ այլ գայթակղություն չունեմ, հատկապես՝ երբ խոսում ենք քաղաքական կուսակցությունների մասին: Ինձ հիմա ավելի հետաքրքիր է ընթացող հինգ տարիների ընթացքում ինչ կարող է լինել: Եվ այստեղ, ինչպես ասացի, ունեմ համակրանք, եւ հուսով եմ շատ երիտասարդներ կունենանք եւ կունենանք նաեւ փոփոխություն Ազգային ժողովում: Եվ այս պարագայում կասեմ, որ մաղթում եմ «Ելք» դաշինքին հաղթանակ»: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/08/863477/

 

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականացնող մարմինը կայացրել է ապօրինի որոշումներ»: Ասուլիսին ներկա կլինի նաև Կարեն Գասպարյանը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 23-44-29

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ