Տարածաշրջան - «Այն, ինչ ասում է Ալիևը, շանտաժ է, ոչ թե փոխզիջում». Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահը կոչ է անում Փարիզին, Մոսկվային ու Վաշինգտոնին ցույց տալ Ադրբեջանին՝ ինչ գին է վճարելու ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը պատերազմ սկսելու դեպքում:

«Նոր պատերազմի վտանգը կա, քանի դեռ Ադրբեջանը չի համոզվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ պնդելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձախողում է խաղաղ կարգավորման փորձերը:

«Նա ասում է, թե չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը կատարի իր պարտավորությունները, ես ասում եմ՝ դա շանտաժ է, ոչ թե փոխզիջում», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Փարիզ այցից առաջ France-Presse լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի նախագահը:

«Հայաստանում հասարակական ընկալմամբ՝ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի, միգուցե շաբաթների կամ ամիսների հարց է, ըստ այդմ՝ Զինված ուժերի առաջնորդն ու պաշտպանության նախարարը պետք է պատրաստ լինեն պատերազմի, որը կարող է սկսվել վաղը», – ասել է Սարգսյանը, միաժամանակ ընդգծելով՝ չի կարծում, որ նոր պատերազմի վերսկսումը մոտ ապագայի հարց է, բայց և ոչինչ չի բացառում:

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի նախագահը վերստին մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու կապակցությամբ: «Մենք դա ցավով ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է», – ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նյութը` https://168.am/2017/03/08/764065.html

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ