Կրթություն - Նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը Մարտի 8-ի կապակցությամբ

Կրթության և գիտության համակարգի սիրելի կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում հայ կինը եղել է ընտանիքի հենասյունը, հոգատարությամբ և արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը` սերնդեսերունդ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի: Անգնահատելի է հայ կնոջ դերն ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Սիրելի գործընկերներ՝ մանկավարժներ, դասախոսներ ու գիտնականներ, ձեր պատասխանատու և նվիրական աշխատանքով է պայմանավորված մեր երկրի առաջընթացն ու վաղվա օրը: Դուք առանձնակի սիրով եք կատարում երիտասարդների կրթման ու դաստիարակման կարևոր առաքելությունը, գիտության զարգացմանը միտված ձեր հայրենանվեր գործը:
Սիրելի կանայք, ցանկանում եմ ձեզ առողջություն, աշխատանքային հաջողություններ և անձնական երջանկություն: Մաղթում եմ գարնանանային բարձր տրամադրություն և անսահման սեր:

Լավագույն բարեմաղթանքներով՝ ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ