«Տեսակետ» մամուլի ակումբ - Ռեինկարնացիայի տեսահոլովակը հանգիստ կարող էր մերը լինել, եթե չերեւար Կարեն Կարապետյանը. «ԵԼՔ»-ի անդամ

«ԵԼՔ» դաշինքի անդամներ Համբարձում Համբարձումյանն ու Արայիկ Հարությունյանն այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիս էին հրավիրել: Նրանք երկուսն էլ ռեյտինգայինով առաջադրվել են Մալաթիա եւ Շենգավիթ համայնքներում: Մենք նրանցից հետաքրքրվեցինք՝ ձեր դաշինքի ցուցակում շատ են դասախոսները, ուսուցիչները, անգամ Արմավիրի մարզում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է գեներալների՝ Շմայսին, Սեյրան Սարոյանին, նաեւ Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, ՄԱՊ-ի Ալիկին, «ԵԼՔ» դաշինքն առաջադրել է դասախոսների: Դասախոսն՝ ընդդեմ Շմայսի, ինչքանո՞վ է մրցունակ: Համբարձում Համբարձումյանն ի պատասխան ասաց՝ մենք էլ Մալաթիայում ենք առաջադրվել՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի: Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ «Մենք նորն ու թարմը պետք է հակադրենք այդ հետադիմականին, ընտրակաշառքին, մոնոպոլիաներին: Այս հակադրության մեջ մենք պետք է հանրությանը կրթենք, այլընտրանք պետք է ցույց տանք: Այլ կերպ մենք չենք կարող եւ չունենք լֆիկների դեմ՝ լֆիկներ, շմայսների դեմ՝ շմայսներ: Դա որեւէ փոփոխության չի բերի, ուղղակի նույն ոճի, նույն կերպի թիմը կփոխարինի նմանատիպ մի թիմով, որն էլ ավելի մեծ խնդիրներ կառաջացնի մեր քաղաքական կյանքում եւ ՀՀ-ում»: Հարցին՝ այս ընտրություններն ինչով են տարբերվում նախորդից՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ տարբերություններ կան, նոր համակարգ է. «Այս համակարգը նոր է փորձարկվում եւ նույնիսկ իրենց՝ ՀՀԿ-ի համար կարող են անակնկալներ լինել, որովհետեւ անորոշ կետեր կան»: Համբարձում Համբարձումյանը չի հավատում, որ արդար ընտրություններ են լինելու, բայց խոստացավ, որ ընտրատեղամասում ձայները պահելու են: Նրա խոսքերով՝ «Ընտրակաշառքի խոստումները համատարած են: Գուցե փողը չեն բաժանում, բայց համատարած խոստանում են, մեզ այդ տեղեկությունները հասնում են»: Ըստ նրա, սա ամենախայտառակ ընտրակաշառքներով ընտրություններն է, բայց ՀՀԿ-ն գովազդային արշավ է սկսել՝ փոփոխությունները որպես քարոզարշավի մեխ վերցնելով. «Ռեինկարնացիայի հոլովակը այդ ուղերձն ունի, որ մենք փոփոխությունների ենք գնում: Իրականությունն ու ասելիքը ՀՀԿ-ի մի հատ այնպիսի հակադրության մեջ են, որ դա ցինիզմի է ուղղակի հասնում»: Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ այդ «փոխենք եւ փոխվենք» թեզը «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական թեզերից է.«Եթե այդ կլիպի վերջում չհայտնվեր Կարեն Կարապետյանը եւ գրված չլիներ, որ դա 6-րդ համարի ՀՀԿ-ի տեսահոլովակն է, ապա շատ հանգիստ դա կարող էր գնահատվել եթե չասեմ մերը, ընդդիմադիր որեւէ կառույցի տեսահոլովակ, որովհետեւ մենք այստեղ չտեսանք շմայսների, չտեսանք բանակում, կրթական ոլորտում, բոլոր ոլորտներում այն ավերածությունները, որ ՀՀԿ-ն է առաջացրել եւ այլմոլորակային պետություն ներկայացրեցին, որը պետք է ազդեցություն չունենա հանրության վրա»: Արայիկ Հարությունյանը ասուլիսի վերջում կոչով դիմեց հանրությանը. «Հաճախ հանրությունն ասում է՝ այն, ինչ դուք ասում եք՝ ՀՀԿ-ն էլ է ասում, ԲՀԿ-ն էլ է ասում, ՕԵԿ-ն էլ է ասում: Բայց հետեւեք նրանց, թե ովքեր են դա ասում եւ համեմատելով նրանց անցած ուղին եւ իմ թվարկած օդիոզ դեմքերի եւ օդիոզ կուսակցությունների անցած ուղին, կտեսնեք, որ ընտրությունն ակնհայտ է»: Համբարձում Համբարձումյանն էլ կոչ արեց ընտրել «ԵԼՔ»-ին, իսկ Մալաթիա-Սեբաստիայում՝ կամ իրեն, կամ Արայիկին, իրենց թեկնածուներին: Մեր հարցին՝ դուք լավաշ չե՞ք բաժանում՝ նա պատասխանեց. «Լավաշ ուտում ենք»: Արայիկ Հարությունյանն ասաց. «Պետք է պայման ստեղծենք, որ մարդն այդքան նվաստանա, որ մարդն իր արժանապատվությունը չկորցնի, որ ամեն օր ինքը գնա անձնագրով լավաշ ստանալու: Պետք է իրավիճակ ու մթնոլորտ ստեղծվի, որ մարդը կարողանա ամեն օր ինքն իր գումարը վաստակի, որ գնա իր լավաշը գնի, կամ մեքենա ու տուն գնի»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/03/07/862797/

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ