Հասարակություն - Ջանք չենք խնայի, որ մեր ոլորտում շուկայի առաջատարը լինենք»․ Հովհաննես Հովակիմյան

Մարտի 3-ին՝  գործարարի օրվա  կապակցությամբ «Ստանդարտների ազգայինինստիտուտ» ՓԲԸ-ի եւ «Համազգայինվստահություն» խորհրդի կողմիցկազմակերպված  մրցույթի շրջանակում   «Բարի Սամարացի» ընկերությունը միանգամից երկու մրցանակի արժանացավ։ Առաջին մրցանակը ընկերությունը ստացավ ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակիապահովման բնագավառում ՀայաստանիՀանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ, իսկ երկրորդ մրցանակը՝ ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։

«Բարի Սամարացի» ընկերությունը հիմնադրվել է 1994թ-ին՝ գործարար Հովհաննես Հովակիմյանի կողմից։ Այս տարիների ընթացքում սպառողն իր վստահության  գնահատականն է տվել  «Բարի Սամարացի» ընկերությունը։  Բարձրորակ մսամթերք արտադրելու սկզբունքը գործնականում ամրապնդելու համար ընկերությունը նախապատվությունը տալիս է փորձի փոխանակմանը, որի շրջանակում Հայաստան են հրավիրվում արհեստավարժ մասնագետներ առաջադեմ երկրներից, ինչպիսիք են Գերմանիան, Շվեյցարիան և Իտալիան` իրենց մասնագիտական փորձը փոխանցելու և նոր հաջողությունների հասնելու համար:

Հիմնադրման օրից ի վեր՝ վերոնշյան ընկերթյունը արժանացել է  մրցանակների ու  պարգևների։ Որակի ապահովման բնագավառում բարեխիղճ աշխատանքի շնորհիվ  «Բարի Սամարացի» ընկերությունը կառավարության կողմից մրցանակների է արժանացել 2003 թ, 2005 թ, 2008 թ, 2015 թ։ 

6 տարի շարունակ՝ 2010 թվականից  սկսած՝ «Բարի Սամարացի» ընկերությունը   ճանաչվել է տարվա հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ ունեցող մսամթերք արտադրող։ 2011թվականին «Բարի Սամարացի» ընկերությունը սպառողների ազգային ասոցիացայի կողմից ստացել է հատուկ մրցանակ և պատվոգիր։ Այս ընկերությունհը  բարձր  գնահատանքի է արժանացել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարաների միության կողմից, «Գրան պրի» և այլ մրցանակներ է  ստացել՝ հատուկ ապրանքատեսականու համար։ «Բարի Սամարացի» ընկերությունը միջազգային ստանդարտացման և ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից ստանդարտների ներդրման համար ևս  պատվոգրեր և մրցանակներ է  ստացել։

ԱՊՀ երկրների մակարդակով 2011թ-ին անցկացվեց մրցանակաբաշխության, որի ժամանակ պետք է ընտրվեր լավագույն արտադրողը։ Հայաստանը ներկայացնող «Բարի սամարացին» ոչ միայն մրցանակ ստացավ, այլև արժանացավ դափնեկրի կոչման՝ ստանդարտների ներդրման, որակի ապահովման և զարգացնող արտադրության համար։  
«Բարի Սամարացի» ընկերության ստացած պարգևները  բազմաթիվ են այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս ընկրթյունը ձգտում է սպառողին ներկայացնել լավագույն ապրանքատեսականին։

Երեկ՝ գործարարի օրվա առթիվ ստացած երկու մրցանակներին անդրադառնալով՝ «Բարի Սամարացի» ընկերթյան գործադիր Հովհաննես Հովակիմյանը Tesaket.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այս մրցանակները ստանալը իրենց քրտնաջան աշխատանքի հավաստիքն է։ Մրցանակները նոր ներուժ կտան «Բարի Սամարացի» ընկերությանը է՛լ ավելի եռանդուն աշխատելու ու  է՛լ ավելի բարձր որակի արտադրանք ստեղծելու համար։

«Ես շատ շնորհակալ եմ այս գնահատականի համար։ Մենք ուզում ենք աշխատել այնպես, որ շուկայում ունենանք լավագույն ապրանքը։ Շնորհակալ եմ «Համազգային վստահություն» խորհրդին իրենց նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր բացահատվել ենք ու  ստանում ենք այսպիսի մրցանակներ։ Մրցանակներ  ստանալն, անշուշտ, արտավորեցնող է։ Ջանք չենք խնայի, որ մեր ոլորտում շուկայի առաջատարը լինենք», - նշեց Հովհաննես Հովակիմյանը։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ