Տնտեսություն - Գործարարի օրվա կապակցությամբ «Բարի Սամարացի» ընկերությունը միանգամից երկու մրցանակ ստացավ

Մարտի 3-ին՝ գործարարի օրվա կապակցությամբ և հայ նշանավոր գործարար, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի եւ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակում մրցանակներ ստացան արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում իրեց գործունեությամբ աչքի ընկած կազմակերպությունները և ընկերությունները:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի` մեր երկրում արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացումը խթանելու, դրանց որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրմանն աջակցելու նպատակով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
ՀՀ վարչապետի 2017-02-09 «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մրցանակներ շնորհելու մասին» N109-Ա որոշմամբ՝ մրցանակներ հանձնվեցին սույն կազմակերպություններին․
1) «Բարի Սամարացի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
2) «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերություն.
3) «Էլեկտրաէներգետիկական Համակարգի Օպերատոր» փակ բաժնետիրական ընկերություն.
4) «Թիվ 8 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերություն.
5) «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն.
6) «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Միջոցառման ընթացքում որոշ կազմակերպություններ արժանացան առանձին մրցանակների` ստանդարտացման բնագավառում նշանակալի դերակատարման և ակտիվ մասնակցության համար։ Այս անվանակարգում մրցանակների արժանացան սուն կազմակերպությունները․
1) «ԱՐԱՐԱՏ» («ARARAT») - «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ
2) «BEELINE» - «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» («ԱՐՄԵՆՏԵԼ») ՓԲԸ
3) «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ
4) «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ
5) ԵՐԵՎԱՆԻ ՊՈՂՊԱՏՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ՄԵՏԱԼ ՍՏԻԼ» ՓԲԸ
6) «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
7) ՀՀ ԳԱԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ
8) ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ
9) ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ) ՀԻՄՆԱԴՐԱՄ
10) ««Ս.Վ. ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՉՔԻ ԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ
11) ««ՔԱՆԿՈՐ» ՍԻՐՏ-ԱՆՈԹԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ
12) «ԱՐՄՈԲԻԼ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – «ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ
13) «ՄՈՍԷՍՔՈ» ՍՊԸ
14) «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ՍՊԸ
15) «ՋԻՆՋ» ՍՊԸ
16) «ԴԵԿՈՍՏԱՐ» ՓՐՓՐԱՊԼԱՍՏԵ ԴԵԿՈՐԱՏԻՎ ՔԻՎԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ («ՎԱԼԱՆ ԴԵԿՈՐ» ՍՊԸ)
17) «ՎԻԼՖՈՒԴ» ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ («ՎԻԼ ՖՈՒԴ» ՍՊԸ)
18) «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ
19) «ԱՆԻ ՊՐՈԴՈՒԿՏ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՊԱՂՊԱՂԱԿԻ ԵՎ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ («ԹԱՄԱՐԱ ԵՎ ԱՆԻ» ՍՊԸ)
20) «ՄԱՍՏԱՐԱ» ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ – «ՄԱՍՏԱՐԱՉԵԴՈ» ՍՊԸ
21) «ՉԱՆԱԽ» ՍՊԸ
22) «ՂԱՐՍ» ՌԵՍՏՈՐԱՆ – «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱԼԱՏՅԱՆ» ԱՁ
23) «ԴԵ ԼԱՈՒՐ» ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՏՈՒՆ – «ԴԵ ԼԱՈՒՐ» ՍՊԸ
24) «WEDDING DESIGN BY NARINE SARGSYAN» ՍՏՈՒԴԻԱ – «ՆՈՒՎՈ» ՍՊԸ

Քրտնաջան ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ՝ «Բարի Սամարացի» ընկերությունը մրցանակաբաշխության ընթացքում արժանացավ երկու մրցանակի։ Համապատասխան ստանդարտներին հետևելով ու ձգտելով տալ լավ արտադրանք՝ այս ընկերությունը տարիների ընթացքում կարողացել է ձեռք բերել սպառողի վստահությունը, իսկ այս անգամ կարողացավ արժանանալ խստապահանջ հանձնաձողովի բարձր գնահատականներին՝ ստանալով միանգամից երկու մրցանակ։
Ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանը իր խոսքում նշեց՝ այսպիսի մրցանակներ ստանալը պարտավորեցնող է։
«Կանենք հնարավոր բոլոր քայլերը, որ ունենանք լավագույն արտադրանքը։ Այս մրցանակները ստանում ենք մեր կոլեկտիվի նվիրված աշխատանքի շնորհիվ», - նշեց Հովհհանես Հովակիմյանը։
«Բարի Սամարացի» ընկերության արտադրանքին բարձր գնահատական են տվել ոչ միայն մեր երկրի սպառողները, այլև արտասահմանցիները։ Այդ մասին փաստեց Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը։ Վերջինս նշեց՝ «Բարի Սամարացի» ընկերության արտադրանքը ՌԴ-ում մեծ պահանջարկ ունի։

«Շատ լավ կլինի, եթե Ձեր ընկերությունն ընդլայնի արտահանման ծավալները», - խոսքն ուղղելով Հովհաննես Հովակիմյանին՝ ընդգծեց Անդրեյ Լոցմանովը։

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ